Արա Աբրահամյանի ողջույնի ուղերձը՝ «Համշեն» ամենամյա փառատոնի մասնակիցներին
Նոյեմբերի 7-ին Գագրայում տեղի է ունեցել հայկական մշակույթի և կենցաղի «Համշեն» ամենամյա փառատոնը, որին մասնակցել է Աբխազիայի նախագահ Ասլան Բաժանիան, փոխնախագահ Բադրա Գունբան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փառատոնին ներկա է եղել նաև Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական պատվիրակությունը:
Հայկական մշակույթի և կենցաղի «Համշեն» փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ուղերձում ասվում է.
«Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ կողմից սրտանց ողջունում եմ «Համշեն» ամենամյա փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Առանց այս փառատոնի անհնար է պատկերացնել Աբխազիայի բազմազգ մշակութային գունապնակը: Ինչպես նաև անհնար է պատկերացնել Ապսի երկրի ճակատագիրն առանց համշենահայերի, քանի որ նրանք, իրենց ուրույն և հարուստ մշակութային ժառանգությամբ, աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ և հայրենանվիրությամբ հանդիսանում են այդ հասարակության անքակտելի մասը:
Այս հրաշալի տոնակատարությունն Աբխազիայի բոլոր բնակիչներին և հյուրերին հնարավորություն է տալիս ծանոթանալ համշենահայերի մշակույթին, ավանդույթներին, խոհանոցին և արհեստներին: Համոզված եմ, որ «Համշեն» փառատոնը, որն ունի միավորող, բարոյական և քաղաքացիական որակներ դաստիարակող առաքելություն, այսուհետ էլ կտարածվի և կծառայի բարեկամության, խաղաղության և համաձայնության գաղափարներին՝ ի բարօրություն Աբխազիայի Հանրապետության և նրա ժողովրդի»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան