Գործազրկությունից մինչև էկոլոգիական աղետ․ արարատցիները պայքարում են ապրելու տարրական իրավունքի համար. Վազգեն Պետրոսյան
Օրեր առաջ պարզ դարձավ, որ Արարատի մարզի Վեդի համայնքում նոր կառուցվելիք ցեմենտի գործարանի վերաբերյալ հանրային լսումների երկրորդ փուլն է տեղի ունենում և համայնքում լարված իրավիճակ է։ Այդպես էլ չհասկացանք, թե ինչու լսումների առաջին փուլը հանրությունից զերծ պահվեց, սակայն լսումների երկրորդ փուլն էլ լրիվ բավարար էր մարզի համար աղետաբեր նախագծին ծանոթանալու համար։ Որը ի դեպ նույնպես ցանկանում էին ծածուկ պահել, բայց չստացվեց՝ շնորհիվ սրտացավ արարատցիների, ովքեր պայքարում են ապրելու տարրական իրավունքի համար։ Եվ այն թեզերը, որ այս օրերին հանրության մեջ ներարկում են՝ թե իբր նոր կառուցվելիքը գործարանը կվերացնի մենաշնորհը և այլն, բացարձակապես աբսուրդի ժանրից է։ Բայց դրան ի հակառակ մասնագետները և ոչ միայն, բերում են հիմնավորված փաստեր, թե ինչպիսի աղետալի հետևանքների առաջ կարող է կանգնացնել մարզում կառուցվող նոր գործարանը։ 1000-ից ավել աշխատողներ կդառնան գործազուրկ, բուսական և կենդանական աշխարհի համար սարսափելի պայմաններ և սրանցից բխող մի շարք խնդիրներ։ Առանց այդ էլ մարզում արդեն երկու նմանատիպ գործարան կա, որոնք շահագործում են հանքը, պատկերացնում եք 3-րդ ցեմենտի գործարանը մարզի համար ինչ գլխացավանք է լինելու։ Հուսանք սրտացավ բնակիչների բողոքներին և հորդորներին ականջալուր կլինեն, և որոշում կայացնելուց հաշվի կառնեն ոչ թե մի քանիսի ամբիցիաներն ու քմահաճությունները, այլ այն մարդկանց կարծիքը, որոնք օր ու գիշեր այդ ամենի մեջ են։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան