Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար Փաշինյանն իր թեկնածուն ունի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրությունները լուրջ փորձաքար են դարձել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համար։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերջին տարիներին զբաղեցրել է Հայկուհի Հարությունյանը, որը հանձնաժողովի կազմում ընդգրկվել էր դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քվոտայով, ապա և դարձել հանձնաժողովի նախագահ։
Հանձնաժոողովն ընդհանրապես նրա պաշտոնավարման օրոք առանձնապես սկանդալային դեպքեր չի բացահայտել և լուրջ կոռուպցիոն բացահայտումների չի մասնակցել։ Ինքը՝ Հայկուհի Հարությունյանն էլ ժամանակին հայտնի էր որպես անկաշառ և լավ փաստաբան, գրեթե ոչնչով աչքի չի ընկել իր պաշտոնավարման օրոք։ Ընդամենը մի քանի ՔՊ-ականների նկատմամբ վարույթներ է հարուցել, այն էլ այնպիսի աղաղակող փաստերի դեպքում, որ նույնիսկ անհնար էր չարձագանքելը։ Նույնիսկ այս հանգամանքը հարուցել է ՔՊ-ականների դժգոհությունը և նրանք երեկ իրենց իսկ կողմից ընտրված հանձնաժողովի նախագահի վրա իսկական հարձակում էին իրականացնում խորհրդարանում։ Մասնավորապես մի ամբողջ խումբ ՔՊ-ական պատգամավորներ այնպիսի հարցեր էին տալիս Հայկուհի Հարությունյանին կարծես նա ընդդիմության ներկայացուցիչ չլիներ, ավելին, նույնիսկ հասցրեցին վերջինիս մեղադրել ընդդիմության հետ սեպարատ պայմանվորվածությունների մեջ։ Հատկապես ակտիվ էին այն ՔՊ-ական պատգամավորները, որոնց նկատմամբ էլ շահերի բախման փաստերով վարույթներ են հարուցվել։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունները հակված են Հայկուհի Հարությունյանին չընտրել, ավելին այդ մասին նույնիսկ հայտարարություն էր տարածել Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը՝ նշելով, որ ՔՊ-ն նման որոշում է կայացրել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղպայմանագիրը» ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իրենց իսկ կուսակցին, որպեսզի վերահսկեն հանձնաժողովի ողջ աշխատանքը, հատկապես առաջիկայում չափազանց կարևոր և անհրաժեշտ է լինելու։ Ընդսմին, որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել ԱԺ ՔՊ-ական տիկնանցից մեկին։
Նարինե Սարատիկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան