Տաք թեյը կրկնապատկու՞մ է քաղցկեղի առաջացման վտանգը
Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) առաջատար հետազոտողներից մեկը՝ բժիշկ Ֆարհադ Իսլամին, ասում է, որ ճիշտ է, թեյը համարվում է օգտակար ըմպելիք, սակայն չարաշահումը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել առողջության համար, հայտնում է Medic Forum-ը:
Մասնագետն ասել է, որ եթե դուք թեյ եք խմում, որի ջերմաստիճանը գերազանցում է 60 աստիճանը, դա կարող է կրկնապատկել քաղցկեղի առաջացման վտանգը։
Հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում պարզվել է, որ 700 մլ-ից պակաս քանակով և 60 աստիճանից ավելի ջերմաստիճանում ամեն օր թեյ խմելը կարող է հանգեցնել կերակրափողի տափակ բջջային քաղցկեղի զարգացման ռիսկին` մոտ 90 տոկոսով։ Բժշկի խոսքով` կարելի է եզրակացնել, որ ոչ միայն թեյի, այլ ցանկացած տաք ըմպելիքի օգտագործումը կարող է հանգեցնել նման հետևանքների։
Նա խորհուրդ է տվել ավելի տաք խմողներին սովորել սպասել, մինչև այն սառչի։ Ավելի վաղ Cancer Research UK բրիտանական կազմակերպությունը հայտարարել էր, որ օրական 3,5 և ավելի չափաբաժնով ալկոհոլ օգտագործելը կարող է կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել քաղցկեղի զարգացման հավանականությունը: Նրանք նաև զգուշացրել են, որ ալկոհոլ և ծխախոտ օգտագործող մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...