«Մեծ պետություններին մեր նման փոքր պետությունները չպետք է անվերապահ վստահեն». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վեկտորային քաղաքականությունը փոխելուն խելակորույս տրվելը լուրջ վտանգներով է հղի, ընդհուպ՝ պետության ողնաշարի կոտրվածք: Այս կարծիքին է քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով, պետք է շատ արագ կողմնորոշվել և արձագանքել առկա մարտահրավերներին առաջին հերթին տեղական ռեսուրսների մոբիլիզացիայի միջոցով:
«Այստեղ մեր իշխանությունները բոլորովին ոչ համարժեք քաղաքականություն են վարում: Փորձում են հարցի քննարկումը, լուծումը փոխանցել միջազգային հարթակներին: Այսինքն, նպատակը սեփական անվտանգության հարցերի լուծումը միջազգային հարթակներին, այլ պետություններին փոխանցելն է: Սա անթույլատրելի է: Սա մեզ համար ունենալու է ճակատագրական հետևանք»,-նշում է Գալստյանը: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանություններն ապացուցեցին, որ կարմիր գիծն իրենց մոտ շատ հեղհեղուկ հասկացություն է և կարելի է հեշտությամբ ճկել:
«Նույնը կարելի է ասել նաև Արևմուտքի մասին, որտեղից հայտարարում էին, թե Արցախում հայաթափումը, էթնիկ զտումն իրենց համար կարմիր գիծ է: Ի՞նչ արեցին, ոչինչ: Կամ՝ Ռուսաստանն ինչպե՞ս թույլ տվեց, որ այս ամենը տեղի ունենա, չէ՞ որ նա երաշխավորում էր, որ բնակչությունն այնտեղ անվտանգ կլինի և այլն: Վստահել մեծ պետություններին, ով էլ դա լինի, ճակատագրական միամտություն է: Մեծ պետություններին մեր նման փոքր պետությունները չպետք է անվերապահ վստահեն: Դա կատեգորիկ հակացուցված է, վտանգավոր է ոչ միայն առողջության, այլև կյանքի համար: Օրինակ՝ ոչ ոք թող չմտածի, որ Ֆրանսիան, իր շահերը ոտնահարելով, Հայաստանի շահերն է պաշտպանում: Հասկացեք, թե որոնք են շահերը, թե հայկական լոբբին Ֆրանսիայում որոշի՞չ է: Երկրորդ՝ մտածեք, թե ինչ ունեք, որ ապագայում Ֆրանսիան ձեզանից ակնկալելու է: Դաշնակից դարձնում են, ոչ թե նրանք օդից գալիս և ընկնում են ձեր գլխին: Սա հաշվարկների հետ է կապված, ինչից մեր կառավարող էլիտան բավականին կաղում է»,-հավելում է նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...