«Արարատից՝ Ալպեր». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգը՝ Իտալիայում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:
Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը մեծ շուքով է նշվում Իտալիայում:
Համերգը կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, Պորդենոնեի քաղաքապետարանի, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի համագործակցությամբ:nbsp;
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Լուկա Չիրիանին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի իտալական ալպիական ակումբի (CAI, Club Alpino Italia) փոխնախագահ Անտոնիակոմի Էլվիոն, Պորդենոնեի թատրոնի Վերդիի տնօրենների խորհրդի նախագահ Ջովանի Լեսիոն։
«Արարատից՝ Ալպեր» խորագիրը կրող համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Ջան Ֆրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» սիմֆոնիկ պիեսը՝ նվիրված կոմպոզիտորի հայ ընկերոջը, որը գրվել է Հայոց ցեղասպանությունից երկու տարի անց՝ 1917 թվականին: Հնչել են նաև Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Ռիխարդ Շտրաուսի մեծակտավ «Ալպիական սիմֆոնիան», որն առաջին անգամ էր կատարվում այդ հեղինակավոր թատրոնում: Որպես բիս հնչել է Շտրաուսի «Չորս վերջին երգերից» երրորդ երգը՝ «Երբ քուն ես մտնում» ("Beim Schlafengehen")՝ միջազգային մեծ համբավ վայելող հայազգի սոպրանո Հրաչուհի Բասենցի կատարմամբ:
Հեղինակավոր երաժշտաքննադատ Կլաուդիո Բոլզանը «La Rivista Musica Classica» պարբերականում «Արարատից՝ Ալպեր» համերգը բնութագրում է որպես մշակութային նշանակալի իրադարձություն




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան