Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտելՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզԸստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը«Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին»․ մարդկանց տրամադրվածությունը դրական է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է Լոռու մարզի Տաշիր համայնքումԲելառուսի ընդդիմության առաջնորդն առաջին պաշտոնական այցով ժամանել է ԿիևԲարի ու ուժեղ Ստեփանավանը. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԲագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի ԳալյանըՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության նոր դեպք է բացահայտելԲաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին
Մամուլի տեսություն

Աչքը տեսածից է վախենում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տատիկս հաճախ էր վերհիշում իր մայրիկի ու քեռիների կյանքի պատմությունը: Անթառամը Հայաստան էր եկել Վանից: Չէր եկել, գաղթական էր դարձել իր երեք եղբոր հետ: Ողջ ճանապարհը եղբայրներից մեկին մեջքի վրա պահած էր բերել: Հասել էին Էջմիածին: Երկու եղբայրներն ու քույրը հաստատվել էին Հայաստանում, իսկ մեկին, ավաղ, «կորցրել» էին, տարիներ անց մի նամակ ստացել Ամերիկա աշխարհամասի ինչոր մի անկյունից, թե իրենց եղբայրը ողջ է: Բայց կապը վերականգնել չէր ստացվել: Ժամանակներն այլ էին: Այս պատմությունը մեր տանը հաճախ էր հնչում: Պատմողը տատիկս էր, իրենից առաջ իր մայրն ու նրա եղբայրներն էին եղել: Իրենցից հետո էլ իրենց երեխաներն են, մենք ու մեր երեխաները կլինենք:

Գենետիկ հիշողությունը հզոր բան է, առհասարակ հիշողությունը: Ինչ էլ գրենք, ինչպիսի բառ ու ձևակերպումներ էլ ընտրենք, միևնույնն է, Հրանտ Մաթևոսյանի խոսքի դիպուկությանը չենք էլ մոտենա. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Եվ, ահա, մեզանից մեր հիշողությունն են ուզում խլել: Դա պարզ ձևերով են անում՝ ավերում են կրթական համակարգը, դիպչում մշակութային օջախներին, խարխլում եկեղեցու հիմքերը: Առհասարակ, այս մարդիկ «բարելավելու»՝ իրենց «բարի» ցանկությունները կյանքի կոչելիս մեր պետությանն ու ժողովրդին հերթական մղձավանջի մեջ են նետում: Արդեն չենք հասցնում հետևել իրադարձություններին:

Նորությունը նորության հետևից: Այն մեկ մարդը մեկ հայրենիքի ու պետության սահմանումներն է փորձում հասկանալ, մյուս դեպքում՝ թե որ տարիքից երեխան էլ երեխա չէ, մի դեպքում՝ մեր օրհներգի ու զինանշանի հարցն ու դրանց՝ մեր իրականությանը ոչ համապատասխան լինելն է քննարկում, մեկ էլ՝ թե՝ բա դու երազանքներով ես ապրում, իմ սիրելի ժողովուրդ, Արագածը թողած, Արարատի մասին ես երազում: Հիմա էլ իրենց համար նոր մի զբաղմունք են գտել: «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագիծն են առաջ բերել: Մեզ չեն ասել, թե ինչ թեմաներ է իր մեջ ներառելու «Հայաստանի պատմություն» դասընթացը ու գուցե նաև մեղադրեն, թե քննարկում ենք մի դասագիրք, որի վերջնական տեսքը դեռ հայտնի չէ: Բայց աչքը տեսածից է վախենում: Միշտ, հատկապես այս իշխանությունների օրոք:

Ինչի՞ մասին կարող է լինել Հայաստանի պատմությունը: Միայն պետականությա՞ն, միայն պետականություն ունեցած Հայաստանի՞, թե՞ սոսկ այն Հայաստանի, որը երկարատև ընդմիջումից հետո պետականություն ձեռք բերեց 1918 թ.-ի մայիսին, հետո՝ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի երրորդ հանրապետությա՞ն մասին: Իսկ գուցե մի օր էլ որոշվի, որ Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թ.-ի իշխանափոխությա՞մբ, որը կշարունակեն «սիրո հեղափոխություն» կոչել, սեր, որը կործանում է հնարավոր ամեն ինչ: Իսկ եթե սարկազմը մի կողմ թողնենք, ապա իրապես «Հայաստանի պատմություն» եզրույթը չափազանց նեղ է՝ ամբողջովի ներկայացնելու Հայաստանի, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը:

Մանրամասները, փաստարկները այս օրերին մասնագետները հանրամատչելի ներկայացնում են, չխորանանք դետալների մեջ: Բայց ներքին մի զգացողությամբ մարդիկ վստահաբար գիտեն՝ աշակերտներին ոչինչ չեն պատմելու իրենց նախնիների, մեր պատմական հայրենիքի, մեր պահանջատիրության, մեր ցավի ու ցասումի, ինչու ոչ, թույլ տված սխալների, բայց նաև ծանրագույն օրերում ապստամբած ու մոխրից վեր հառնած մեր իմաստուն, բայց երբեք իր սխալներից դասեր չքաղած ժողովրդի մասին, այդ ժողովրդի մշակութային ժառանգության, ազգային հոգևոր արժեքների մասին: Մտահոգություն կա, որ փորձելու են մեզ բերել ու հավասարեցնել Ադրբեջանին, մի երկրի, որը փորձագետներն արհեստածին են անվանում, ասում, որ հազիվ հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն ունի, որ նույնիսկ «Կոկա-Կոլան» ավելի հին է, քան այդ երկիրը: Նրանք չեղած տեղից ամենօրյա ռեժիմով «պատմություն» են հորինում թե՛ իրենց, թե՛ մյուսների համար: Մենք մեր եղածն ենք փորձում ուրանալ...

Աշխարհի տարբեր անկյուններում ամենատարբեր պատճառներով ապաստանած հայը չի կորցնում իր ազգային արմատները միայն իր գենետիկ հիշողության շնորհիվ: Իսկ եթե ջնջեն հիշողությունը, տակն ի՞նչ է մնալու: Աշխատանքի գնացող, միայն կենցաղային հարցեր լուծող, տուն վերադարձող հա՞յ: Իսկ ի՞նչ է պատմելու այդ հայը իր երեխային, երբ նա հարցնի՝ հա՛յր, մա՛յր, իսկ մեր ազգի պատմությունը ո՞ր դարից է սկսվում: Գուցե այս ամենը շատերին հոռետեսական թվա, գուցե կարծիքներ լինեն, թե նոր դասագիրքը դեռ չեք էլ տեսել, բայց արդեն վատ-վատ բաներ եք ասում, բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, Շուշին դժգույն ու դժբախտ անվանող, Հայաստանի Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը կասկածի տակ դնող իշխանություններից լավ բան ակնկալելը մի տեսակ անուղղելի ու անհիմն լավատեսություն է, ավելին՝ մեծագույն մեղք հայրենիքի ու պետության հանդեպ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում