Բարեհաջող օր է. փետրվարի 1-ի աստղագուշակ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խոյ: Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություններ կատարելիս՝ սկսեք փոքր քայլերից, դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Հնարավոր է որոշակի ֆինանսական շահույթ, հին պարտքի վերադարձ:
Զգացմունքային դաշտը կայուն է: Խնդիրների դեպքում առանձնապես չեք անհանգստանա: Մտերիմներին ձեր արտաքին հանգստությունը զարմանալի կթվա: Նրանք կփորձեն ամեն կերպ հրահրել և հունից հանել ձեզ:
Ցուլ: Բարեհաջող օր է նոր գործեր սկսելու համար, պայմանով, որ դրանք բարդ և ձանձրալի չլինեն: Գործում ներգրավեք համախոհների, սկզբնական փուլում վերջիններիս աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ հետագայում արդեն ինքնուրույն գլուխ կհանեք:
Ձեր համբերատարությունն այսօր պարզապես կհիացնի: Հանգիստ կվերաբերվեք անախորժություններին, մտերիմների չմտածված քայլերին, նաև ձեր հասցեին արված քննադատական մեկնաբանություններին: Այսօր միայն երեխաներին կհաջողվի հունից հանել ձեզ, այն էլ՝ միանգամայն պատահաբար:
Երկվորյակ: Բարեհաջող, խոստումնալից և հետաքրքիր օր է: Նպատակահարմար գործնական հանդիպումների, ազդեցիկ մարդկանց հետ շփման, կարիերայի հետագա զարգացմանն ինչպես նաև աշխատավաձի բարձացմանը վերաբերող հարցերի քննարկման համար: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ ինքնուրույն կկարողանաք դրանք ավարտին հասցնել: Նրանք, ովքեր սկզբում կաջակցեն ձեզ, ավելի ուշ ստիպված կլինեն զբաղվել իրենց սեփական խնդիրներով:
Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Թեև նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, սակայն նրանց հանդեպ առանձնակի համակրանք չեք տածի,իսկ շողոքորթություններին նշանակություն չեք տա:
Խեցգետին: Այսօր ստիպված կլինեք զբաղվել մի շարք բարդ ու ձանձրալի գործերով: Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր, չեն բացառվում զգալի տույժերը: Կարող եք փոքրիկ գնումներ կատարել:
Ջանում եք հարազատներին ամեն գնով պարուրել ուշադրությամբ, սակայն երեբեմն կորցնում եք չափի զգացումը, դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ, ուստի պատրաստվեք, սպասվում է մեղադրանքների տեղատարափ: Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք, այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:
Առյուծ: Ստիպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այնքան էլ անիրական չեն, սակայն, դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն , վիրավորանքից առաջացած հին սպիները՝ իրենց մասին զգացնել կտան:
Մտերիմներին այսօր անհնար կլինի որևէ բան բացատրել, հույս չունենաք, թե կաջակցեն ձեզ, փոխարենը չպատճառաբանված քննադատության պակաս չեք զգա: Փորձեք խնայել ինքներդ ձեզ, դա անհրաժեշտ է՝ լավ տրամադրություն և ինքնազգացողություն պահպանելու համար:
Կույս: Օրը ծանր կանցնի բոլոր նրանց հմար, ովքեր, գործի բերումով, առնչվում են մեծ գումարների և ֆինանսական փաստաթղթերի հետ: Աշխատեք ծայրահեղ ուշադիր ու զգուշավոր լինել: Իսկ նրանց, ովքեր ֆիզիկական աշխատանք են կատարում, թեթև օր է սպասվում:
Հարազատների հետ հեշտությամբ լեզու չեք գտնի: Այսօր նրանք չափազանց խստապահանջ կլինեն ձեր հանդեպ: Ամեն դեպքում, աշխատեք խուսափել վեճերից, անգամ եթե ձեր բոլոր փաստարկները հիմնված են առողջ դատողության վրա ,միևնույն է, դրանք այսօր կանտեսվեն:
Կշեռք: Ձեր բոլոր որոշումներում այսօր հաստատակամ եք, ինչը միմիայն ձեր օգտին է: Նպատակին հասնելու համար, ստիպված կլինեք հաղթահարել մի շարք խոչընդոտներ: Հարավոր է անսպասելի, բայց և շատ գայթակղիչ գործնական առաջարկ մի մարդուց , ում հետ վաղուց եք ցանկացել համագործակցել: Առաջարկի շուրջ փոքր-ինչ կմտածեք և, ամենայն հավանականության, կընդունեք այն, ինչի համար հետագայում չեք զղջա:
Կենսական ներուժը ցածր է, հոգ տարեք ձեր մասին: Զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս, իսկ կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս՝ պաշտպանիչ ձեռնեցներ կրեք: Մատնահարդարումը ցանկալի հետաձգել:
Կարիճ: Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք՛հաջողությունը սպասեցնել չի տա:
Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական անցորդներից: Այն մարդը, ումից առանձնապես սպասելիքներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար:
Աղեղնավոր: Հրաշալի օր է կարճաժամկետ, սակայն, ձեզ համար շատ կարեվոր ծրագրի շուրջ աշխատելու համար: Կարող եք զբաղվել նաև այնպիսի գործերով, որոնք անմիջապես արդյունք կապահովեն: Երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել միայն այն դեպքում, եթե շրջապատում գտնվեն հուսալի աջակիցներ և ազդեցիկ հովանավորներ:
Շփման մեջ հնարավոր են տարաձայնություններ, հարազատների շրջանում ձեզ անհրաժեշտ աջակցությունը չեք գտնի: Օգտակար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ մարզական «սխրանք» գործելու մտքից աշխատեք զերծ մնալ:
Այծեղջյուր: Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի ենթարկվեք սադրանքներին, դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն: Թշնամիները, կրկին անգամ, կփորձեն շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթությունից:
Նպատակահարմար օր է ինքնուրույ աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ ,տրամադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:
Ջրհոս: Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալը: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բարձր որակավորում ստանալու համար:
Միայն ամենանրբանկատ Ջրհոսներին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:
Ձկներ: Եթե ի վերջո ստացվի կենտրոնանալ աշխատանքի վրա , ապա մեծ հաջողություններ կունենաք, անգամ ամենաբարդ հարցերին լուծումներ կգտնեք: Օգնություն, որպես այդպիսին, չի պահանջվի, իսկ շրջապատող մարդկանց խորհուրդներն ու լավ գաղափարները ճիշտ տեղին կլինեն: Հավանական է գումարային շահույթ:
Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Նա, ասես միտումնավոր, կփորձի հունից հանել,նյարդայնացնել ձեզ: Մի՛ կորցրեք հավասարակշռությունը: Փորձեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Խնայեք ձեզ:




















ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»
ՌԴ ԱԳՆ-ն «The Insider»-ի «ռուս գործակալների Երևանում գտնվելու» մասին լուրն անվանել է կեղծ
«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»
«Հրապարակ». Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից
ՔՊ՝ 28,8 %, «Ուժեղ Հայաստան»՝ 14,9%, «Հայաստան»՝ 12,1%, ԲՀԿ՝ 8,7 %, «Միասնության թևեր»` 5,8 %․ սոցհա...
«Նախընտրական Հայաստանը թուրք-ադրբեջանական ծրագրերում» թեմայով փորձագիտական քննարկում տեղի կունենա
Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա Կոստանյան
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել է
ԱՄՆ-ն Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ է կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր
Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու