Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Ինչու՞ է Ալիևը ստորագրում այն, ինչի հետ ինքը կապ չունի. Էդմոն Մարուքյան Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա. Հրայր Կամենդատյան Մենք իրավունք չունենք մոռանալու մեր տղաների սխրանքը. Արսեն Գրիգորյան
«ՀայաՔվե» միավորումը խորապես վշտացած է հայտնի բժիշկ և հասարակական գործիչ Արտավազդ Սահակյանի անժամանակ մահովՎաշինգտոնում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունըՄահացել է անվանի բժիշկ Արտավազդ ՍահակյանըՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱլիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ էՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետՎերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Եվս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները. ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՄասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ էՎեհափառը Մետրոպոլիտ Արքեպիսկոպոսին և Կարդինալ Ավելինին նվիրեց Մայր Աթոռից բերված նվերներԵրևանում տեղի է ունեցել «ԵԱՏՄ. ինտեգրացիա և հնարավորություններ» կրթական մարաթոնը Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԿենսաթոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի սպառողական զամբյուղին և գնաճին․ Ցոլակ ԱկոպյանՏավրիչեսկի Պալատում ելույթ ունենալը մեծ պատիվ է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը Արման Թաթոյանը առաջարկ է ներկայացրել Ալիևին (տեսանյութ)Բրիտանական ազդեցությունը աճում է Հարավային Կովկասում Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ժամանց

Հաջող օր է ֆինանսական առումով. փետրվարի 9-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից: Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները  մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից` նման մոտեցումը բավական խոհեմ է:

Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել, եթե դուք գոնե ընդհանուր պատկերացում ունեք այն բանի մասին, թե ինչպես պիտի դրանք արվեն: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, եթե դրանք նախապես պլանավորված և լավ կազմակերպված չեն:

Ցուլ. Այսօր դուք շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի լավ: Շատ ժամանակ կխլեն գործնական բանակցությունները և խորհրդակցությունները, ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, սակայն շուտով, ավաղ, դուք ինքներդ կսկսեք դրանում կասկածներ ունենալ: Բարեբախտաբար, ձեր կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կոգևորեն սխրանքների:

Դուք շատ հմայիչ եք, և ձեր ուշադրությունը գրավել ձգտում են հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: Դուք հատկապես մեծ ուրախություն կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:

Երկվորյակներ. Այսօր դուք այնքան խոցելի եք, որ ձեզ կարող է մանիպուլյացիայի  ենթարկել ցանկացած մեկը: Ձեր նախազգացումը, որը երկար ժամանակ ձեզ հուշում էր, թե ում հետ արժե գործ բռնել, այսօր լռում է, այդ իսկ պատճառով էլ վտանգ կա, որ դուք կարող եք խարդախության զոհ դառնալ, վստահելով կասկածելի անձի: Հնարավոր են ֆինանսական կորուստներ:

Ցանկալի չէ փոխել բնակության կամ աշխատանքի վայրը: Որքան ավելի քիչ նախաձեռնություն դուք ցուցաբերեք այսօր, այնքան ավելի լավ: Եթե պլանավորված են հանդիպումներ, ապա դրանց պատրաստվեք ամենայն լրջությամբ, նաև մեծ տեղ տալով արտաքինին հետևելուն:

Խեցգետին. Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել: Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Ձեր շահերը դուք պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:

Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, իսկ կարելի  է և ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:

Առյուծ. Հաջող օր է ֆինանսական առումով, դրամական մուտքերը շատ զգալի կլինեն, իսկ գործարքները, որոնք դուք կկնքեք` անպայման եկամուտ կբերեն: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են խարդավանքների զոհ: Մարդը, ով երկար ժամանակ ձեզ աջակցում էր, կկանգնի ձեր հակառակորդների կողմը: Սակայն դրանից դուք առանձնապես չեք հուսահատվի, քանի որ վստահ եք, որ միայնակ էլ կկարողանաք հաջողության հասնել: Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:

Կույս. Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առաջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսիոնալ կարիերայի ձեր ճանապարհին: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղերի սրտով են: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:

Կշեռք. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:

Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար: Ավելի շուտ, փորձելով պարզաբանել իրավիճակը, դուք էլ’ ավելի կխճճվեք: Այլ կերպ է անձնական բնույթի խնդիրների հետ կապված` դրանք դուք համեմատաբար հեշտ եք հարթում:

Կարիճ. Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր հնարավորություններ են տեսնում և հասկանում, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Նրանք զարմացնում են շրջապատին իրենց մտածողության պարադոքսալ ճշգրտությամբ:

Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար` դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:

Աղեղնավոր. Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Որքան էլ որ զարմանալի է, անգամ այդ ձևով դուք կարող եք հաջողության հասնել, թեպետ` ոչ միանգամից:

Շփումներում կարևոր է շրջահայաց լինել` դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես` այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:

Այծեղջյուր. Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես` երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում: Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումներում:

Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրումների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:

Ջրհոս. Օրը կարծես հատուկ ստեղծված է աշխատելու համար: Ձեր թափած ջանքերի համար դուք կստանաք արժեքավոր պարգև, ընդ որում` ավելի թանկ, քան սպասում էիք: Օրը հարմար է ուսման, մտահորիզոնն ընդլայնելու, որակավորումը բարձրացնելու համար` կարելի է գրանցվել ամենատարբեր կուրսերի, սեմինարների, վարպետական դասերի:

Ֆինանսական վիճակը կայուն է, այնպես որ կարելի է երկարաժամկետ ներդրումների մասին մտածել: Օրը հարմար է անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական դրական փոփոխություն լինի, անգամ` եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք:

Ձկներ. Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենում բազմաթիվ գործերի զարգացման վրա:

Տարածվում է մի այնպիսի տեղեկատվություն, որը դուք կնախնտրեիք թաքցնել` ինչ-որ մեկը ձգտում է ձեր պահարանից հանել այնտեղ թաքցված կմախքները: Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն: