Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Ժամանց

Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ. փետրվարի 23-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Ինչ էլ որ այսօր տեղի ունենա, արժե հանգիստ վերաբերվել, քանի որ օրը, ընդհանուր առմամբ, այնքան սարսափելի չէ, որքան առաջին հայացքից թվում է: Վեճերը կարող են բուռն լինել, սակայն դժվար թե որևէ լուրջ հետևանք ունենան` կարճատև քննարկումներից հետո շրջապատը համաձայնվում է ձեր առաջ քաշած տեսակետի հետ: Միայն նոր ծանոթություններում պետք է զգուշավորություն հանդես բերել` դրանցից բոլորը չեն որ անմեղ ու դրական մղումներով են:

Այսօր այդքան ցանկալի չէ գործարքներ կնքելը, հատկապես` խոշոր: Չմտածված գնումների հակվածությունը կհնագեցնի անտեղի ծախսերի:

Ցուլ. Օրվա ընթացքում աճում է հանրային և քաղաքական կյանքի  հանդեպ ձեր հետաքրքրությունը, ուրիշների խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնում, և դուք սիրով օգնության ձեռք եք մեկնում դրա կարիքը զգացող մարդկանց: Դուք գործեր շատ ունեք, սակայն հոգնածություն չեք զգում, գործում եք հետևողական և մտածված, խուսափելով անիմաստ ունայնությունից:

Օրվա երկրորդ կեսը ուժեղ էմոցիաների ժամանակահատվածն է, որոնց պատճառները կարող են բոլորովին աննշան բաներ լինել: Օգտվեք ցանկացած հնարավորությունից` ինքներդ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար` լավ ֆիլմ դիտեք, կամ գնացեք զբոսանքի:

Երկվորյակներ. Օրը դասավորվում է բավական անհարթ, նաև` անսպասելի զարգացումներով, սակայն ձեզ հաջողվում է օգուտ քաղել ցանկացած իրադարձությունից և միջադեպից: Օրը ինչպես երբեք հարմար է համատեղ գործունեություն ծավալելու համար: Կարելի է ուղևորության մեկնել, այն ձեզ բազմաթիվ դրական էմոցիաներ կպարգևի:

Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր սիրավեպ սկսելու հետ, իսկ իրենց կեսին գտած ներկայացուցիչները կարող են ինչ-որ նոր բան մտցնել իրենց համատեղ կյանքում, այն ավելի  վառ դարձնել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:

Խեցգետին.  Այսօր դուք ձգտում եք առավելագույնս դրական էմոցիաներ ստանալ և ձեզ ոչ մի բանից չեք զրկում: Բարեբախտաբար, այժմ դուք կարող եք ձեզ թույլ տալ ծախսեր, այդ թվում և` խոշոր, այնպես որ լուրջ սպառնալիքներ ընտանեկան բյուջեյի համար չեն ծագում: Ձեր հասցեին հնչող շրջապատի քննադատական դիտողությունները ականջի կողքով եք բաց թողնում, չնայած որոշ մտքերի արժեր հետևել:

Մի մոռացեք այն խոստումների մասին, որ ժամանակին տվել են մտերիմները, պատասխանատու մոտեցեք ցանկացած ձեռնարկած գործին` լավատեսության և լրջության համադրությունը ձեզ շատ հմայիչ է դարձնում:

Առյուծ. Հանգիստ և հաճելի օր է, հիանալի հարմար այնպիսի գործերով զբաղվելու համար, որոնց վերջին ժամանակներում հերթ չէր հասնում: Դու ստանում եք նախկինում ձեզ հետարքքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք ձեզ միանշանակ ուրախացնում են:  Հնարավոր են անսպասելի  հանդիպումներ, հաճելի ծանոթություններ, այսօր դուք կարողանում եք ձեր դրսևորել լավագույն կողմերով, և ձեր հմայքը անտարբեր չի թողնում ոչ մեկի:

Հաջող օր է գնումների համար` դուք զուր չեք վատնում փողը, ձեռք եք բերում միայն այն, ինչը իրոք անհրաժեշտ է: Շփվելով ավագ սերնդի ազգականների հետ, դուք օգտակար խորհուրդներ կստանաք:

Կույս. Չարժե այս օրվանից մի ինչ-որ արտառոց բան սպասել` այն վատ չի դասավորվում, սակայն գլխապտույտ հաջողություններ էլ չի բերում: Եբեմն դուք ձեզ թույլ եք տալիս անտակտ դիտողություններ, սակայն շրջապատը դրանից չի նեղանում, փորձում է հարթել տհաճ պահերը, բարձրացնել ձեր տրամադրությունը:

Ցանկալի գնումներ անելը` դուք շատ եք գումար վատնում և ձեռք եք բերում բոլորովին անօգուտ, չնայած և` հրապուրիչ  իրեր: Ցանկալի չէ նաև բազմամարդ վայրեր, աշխարհիկ միջոցառումների այցելելը, ավելի լավ է սահմանափակվել մտերիմ ընկերների հետ շփումներով:

Կշեռք. Օրը կապված կլինի բազմաթիվ նվաճումների հետ, ձեր հաջողությունները կարևոր են ոչ միայն ձեզ համար, շրջապատը նույնպես անտարբեր չէ դրանց հանդեպ: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է երեկույթների համար, որոնց կարելի է հրավիրել ձեզ համար իրոք համակրելի բոլոր մարդկանց:

Օրը հարմար է ուղևորությունների և դրանց նախապատրաստվելու համար, կարելի է ավիատոմսեր գնել, հստակեցնել երթուղիները: Այսօր դուք լավ եք զգում մարդկանց, չեք սխալվում ձեր գնահատականներում, այդ իսկ պատճառով էլ այսօր սկսած ծանոթությունները կզարգանան ներդաշնակ:

Կարիճ. Մի կողմից` օրը վատը չէ, մյուս կողմից էլ` այն ոչնչով աչքի չի ընկնում: Ձեզ կհաջողվի կարգավորել գործերը, ավարտին հասցնել նախկինում սկսածները: Կենտրոնանալով պրակտիկ գործունեության վրա, դուք անպայման կստանաք այն արդյունքների, որոնց ձգտում էիք, և այստեղ բանը ոչ թե բախտը բերելու կամ հաջողակ լինելու մեջ է, այլ` ձեր հետևողականության ու համառության:

Հարմար օր է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար` դուք նրանց վրա ամենալավ տպավորությունն եք թողնում: Սակայն հիշեք, որ չի կարելի ձեր հետաքրքրող բոլոր հարցերին անհապաղ պատասխաններ սպասել` պետք է զինվեք համբերությամբ:

Աղեղնավոր. Հաջող օր է, դուք գերազանց հարթում եք ամեն մի բարդություն, վերջապես հնարավոր է դառնում կիրառություն գտնել ձեր գիտելիքներին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթությունները. Այդ թվում և` հեռվից եկած մարդկանց հետ: Չի բացառվում արտասահմանցու հետ սիրավեպի սկիզբ:

Այսօր արժե անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորել, համոզված եղեք` այն բարեհաճ կընդունվի: Օրը հարմար է ուսման և դասավանդման համար, դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, որոնց շրջապատը հաճույքով հետևում է: Այսօր կարելի է նաև փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել:

Այծեղջյուր. Եթե ցանկանում եք որևէ բան փոխել ձեր կյանքում, ապա անհապաղ գործի անցեք` օրը չափազանց հարմար է դրա համար: Կարելի է մի ինչ-որ փոքր բանից սկսել, կարելի է և ավելի զգալի բանի ետևից գնալ, միևնույն է` աստղերն այսօր ձեր կողմն են: Մի շտապեք կիսվել ձեր պլաններով` անցանկալի խորհուրդները կարող են ձեզ շեղել ուղուց;

Բարենպաստ օր է գնումների համար` փողը ուք մտածված եք ծախսում, իսկ իրեր ձեռք եք բերում միայն ըստ անհրաժեշտության: Հնարավոր է հին պարտքերի վերադարձ, արժեքավոր նվերների ստացում, այդ թվում և` այնպիսի մարդկանցից, ում դուք վաղուց չէիք տեսել:

Ջրհոս. Ինչ էլ որ տեղի ունենա օրվա առաջին կեսին, դուք պետք է հանգստություն պահպանեք: Օրն այնքան բարդը չէ, որքան ձեզ թվում է, տեղեկությունը, որ ուք կստանաք օրվա երկրորդ կեսին, շատ բան կհստակեցնի: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով ժամաանկին եզ համար շատ թանկ էր:

Օրը հարմար է փոքր ուղևորությունների, զբոսանքների, էքսկուրսիաների համար: Եթե ուղևորվում եք հետավոր ճանապարհորդության, ապա պատրաստվեք դրան առանց շտապողականության` վտանգ կա, որ ինչ-որ բան կարող եք մոռանալ: Երեկոն հարմար է ավագ ազգականների հետ շփումների, ընտանեկան միջոցառումների համար:

Ձկներ. Բարենպաստ օր է շփումների համար: Այն բավական հարմար է հրապարակային ելույթների, ինչպես նաև աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրակացնել ձեր ամենապատվախնդիր պլաններ:

Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ ձեր նախազգացումը հատկապես շատ սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում: