Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են ԻրանՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Երկրի վրա սկսվել է գարնան առաջին երկարատև մագնիսական փոթորիկըՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՀրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինըՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀԱՄԱՍ-ը Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Պարսից ծոցի երկրներինՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն ԳրիգորյանՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԶԾ կառավարիչը քննարկել են կլիմային և կենսաբազմազանությանն առնչվող հարցեր«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) ԱԹՍ-ները գիշերը հարձակվել են Կովկաս նավահանգստի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա, խոցվել է ուկրաինական 87 ԱԹՍ (տեսանյութ)Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանի նամակը կալանավայրիցԱնօդաչու թռչող սարքերը հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն Վելիցյան
Ժամանց

Օրը տհաճ անակնկալներ կմատուցի. փետրվարի 26-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Հակասական տրամադրություններով օր է և այն լավ կանցնի, եթե դուք ճկունություն և նրբանկատություն դրսևորեք, ձգտեք խուսափել վեճերից: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց` սակավածանոթ մարդկանց հետ:

Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում` բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն:

Ցուլ. Օրը կանցնի շփումների մեջ, սակայն դրանք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի կանցնեն: Շատ ժամանակ կխլեն այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր բազմիցս անտեղի խառնվել են ձեր գործերին:  Հնարավոր է, որ այնպիսի լուրեր ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Միայն որոշ ժամանակ անց դուք կկարողանաք հասկանալ իրավիճակի նրբությունները: Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած` ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել: Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը:

Երկվորյակներ. Այսօր խնդիրները կծագեն այն բանից, որ դուք անվերջ իրար եք խառնում անձնական և գործնական հարաբերությունները, ընդ որում` ոչ միշտ օպտիմալ համամասնություններով: Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով` այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով:

Խեցգետին. Սա այն օրերից է, երբ ոչ միայն չեն արդարանում ձեր սպասելիքները, այլև` անվերջ ծագում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ: Այնպես որ, ձեզ համար բավական բարդ է լինելու: Կարևորը, որ լավատեսությունն ու լավ տրամադրությունը օգնում են հաղթահարել բարդությունները:

Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած կամպանիայում դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե` ձեր երևակայության:

Առյուծ. Օրը շատ հարմար է շփումների և նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս դուք չեք զգա: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ, և նախազգացումն էլ կօգնի  խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրգապուներ ձեռք կբերեք;

Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեր վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան:

Կույս. Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզադաշտ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը: Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև` արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերած ու կորցրածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Կշեռք. Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի` թվում է, թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը: Դժվար կլինի շփվել տարեց ազգականների հետ, ովքեր սովորականից ավելի հաճախ խառնվում են ձեր գործերին: Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը:

Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը` չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել: Հետևեք ձեր սննդակարգին` մեծ է աղեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը:

Կարիճ. Օրը տհաճ անակնկալներ կմատուցի, հնարավոր է հիասթափություն մի մարդուց, ում դուք լիովին վստահում էիք: Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրամցնում: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես` երբ գործը վերաբերում է ֆինանսներին:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կակպված կլինի ինքնազգացողության վատացման հետ` կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել:

Աղեղնավոր. Հաջող, բեղմնավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ:

Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և` մի մարդու ետ, ում հետ դուք նախկինում կապված էիք զուտ գործնական հարաբերություններով: Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի և կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը:

Այծեղջյուր. Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա` որքան ավելի շատ եք դուք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքներին` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ են հայտնաբերում:

Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:

Ջրհոս. Օրն առանց կորուստների կանցնի միայն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք այն ուղևորություններից, երբ դուք ղեկին եք լինելու, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն լավ կամպանիայով զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար: Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ և հրապույրներ կառաջանան, որոնց շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն:

Ձկներ. Շատ բարենպաստ օր է, հարմար` ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում:

Լավ են անցնում բոլոր հանդիպումները, նախկին թշնամիները կարող են դառնալ ձեր դաշնակիցները: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք: