Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնը համալրվել է համապատասխան որակավորում անցած 87 փորձագետով․ ամփոփումԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. ԳալյանՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացիԴուբայի օդանավակայանում ԱԹՍ-ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Իսրայելի բանակը Թեհրանում ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռըՄեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցՊայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարՏվյալ օգտահաշիվը և ուղարկվող հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն Արարատ Թևոսյանի հետ․ ՆԳՆԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկում են իրենց ռազմանավերը Հորմուզի նեղուց ուղարկելու հարցըՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանՂազախստանում հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանըԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել էԲագրատ Սրբազանի կալանքի տակ կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-ՍարգսյանԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը
Հասարակություն

ԱԺ պատգամավորները եռօրյա այցով եղել են Սյունիքի մարզում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերին ու մարզի խնդիրներին. եղել են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Եռօրյա աշխատանքային այցով` ապրիլի 3-5-ը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ հանձնաժողովի անդամներ Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանն ու Սերգեյ Բագրատյանը, պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Կարեն Համբարձումյանը գործուղվել են Սյունիքի մարզ: Այցն իրականացվել է ՄԱԶԾ «Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում» ծրագրի շրջանակում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:

Առաջին հանդիպումը եղել է Կապան քաղաքում՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզպետարանի աշխատակիցների եւ համայնքների ղեկավարների հետ:

«Սա մարզային առաջին այցն է, որի ընթացքում նպատակ ունենք վեր հանել առկա օրենսդրական խնդիրները, ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը»,- հանդիպման ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու հավելել, որ իր ղեկավարած հանձնաժողովն ամենաքիչ քաղաքականացվածն է. «Հարցերի շրջանակն այնպիսին է, որտեղ քաղաքական տարաձայնություններն ամենացածր մակարդակի վրա են, ուստի ակնկալում ենք կառուցողական քննարկում ունենալ»:

Օրենսդիրի ներկայացուցիչներին ողջույնի խոսքով դիմել է նաեւ Սյունիքի մարզպետը: Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին մարզ այցելելու համար՝ նշելով, որ հանձնաժողովի գործունեության ոլորտում այնպիսի գործառույթներ են, որոնք կենսական նշանակություն ունեն ՏԻՄ-երի համար:

«Այս ձեւաչափով հանդիպումը շատ կարեւոր է, որովհետեւ բոլոր կողմերին հուզող ու հետաքրքրող թեմաներ կան, որոնք լուծումներ կարող են ստանալ միայն քննարկումների ու հարցուպատասխանի շնորհիվ»,- կարեւորելով հանդիպումը՝ ասել է Ռոբերտ Ղուկասյանը:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանն էլ ՏԻՄ-երի ներկայացուցիչներին հայտնել է, որ պատգամավորական լծակները բավարարում են բազում խնդիրների լուծում տալու համար, ուստի պետք է ճիշտ օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ խորհրդարանականներին ներկայացնել այն խնդիրները, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել օրենսդրական կարգավորումների եղանակով:

Հագեցած օրակարգով հանդիպման առաջին հատվածում քննարկվել են համայնքների խոշորացման գործընթացից հետո սեփական եկամուտների ծախսման արդյունավետությանը, գումարների գեներացմանը, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերին եւ երկրի ու մարզի անվտանգությանը վերաբերող որոշ հարցեր:

Համայնքների ղեկավարները խորհրդարանականներին ներկայացրել են նաեւ պետության աջակցությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու սյունեցիների հետաքրքրվածությունն ու խնդրել վերանայել նախագիծը:

Հանդիպման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներից հետաքրքրվել են ճանապարհաշինության եւ դպրոցաշինության աշխատանքների ընթացքով ու դրանց ավարտի համար նախատեսված ժամկետներով, ֆինանսական համահարթեցման արդյունավետության եւ այլ թեմաներով:

Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդել է Կապանում հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ հանդիպումը: Խորհրդարանականները լսել են վերջիններիս հուզող հարցերը, վստահեցրել, որ դրանք լուծումներ կստանան:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից հետաքրքրվել են ՀՀ կառավարության կողմից իրականցվող աջակցության ծրագրերի արդյունավետությունից ու դրանց ստացման եղանակներից:

Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների եւ նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշ հարցեր:

Հաջորդիվ ԱԺ պատվիրակությունը հետեւել է Կապանի Վաչագան գետի հունի մաքրման ծրագրին: 7 ամիս առաջ մեկնարկած աշխատանքների բնապահպանական սուբվենցիոն ծրագրի առաջին փուլը, որն ընդգրկում է ԲԿ-ից մինչեւ մարզպետարանի հարակից հատված, ավարտին է մոտենում:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հաջորդ այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ է եղել: Պատգամավորները նախ ծանոթացել են կոմբինատի վարչական շենքին, դիտել անվտանգության մասին հոլովակը, ծանոթացել արտադրական շղթային ու դրա ծավալներին, ապա տեղափոխվել բաց հանք, դիտակետից հետեւել տեխնիկայի տեղաշարժին, եղել հարստացուցիչ ֆաբրիկայում, տեղում քննարկել հանքաարդյունաբերական ոլորտի որոշ օրենսդրական հարցեր:

Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները սկսել են Մեղրի համայնքից:

«Նման հանդիպումները շատ կարեւոր են, որպեսզի օրենսդիրի ներկայացուցիչները հենց տեղում ծանոթանան գործնականում գոյություն ունեցող խնդիրներն ու օրենսդրական մակարդակում փորձեն դրանց լուծումներ տալ: Մեղրիին վերաբերելի Կառավարության սուբվենցիոն ծրագրերը վկայում են, որ համայնքը գործադիր մարմնի ուշադրության կենտրոնում է, ինչը մեզ համար գովելի է»,- ասել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ համայնքապետարանում ընդունելով ԱԺ պատվիրակությանն ու Սյունիքի մարզպետին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ համայնքապետարանի բաժնի պետերն ու ավագանու անդամները, որոնք բարձրաձայնել են մի շարք խնդիրներգ մասնավորապես, նշվել է Մեղրի եւ Ագարակ համայնքներում կառուցվող խմելու ջրի մաքրման կայանի եւ գազամատակարարմանն ուղղված աշխատանքների դանդաղ ընթացքը, դիահերձարանի եւ սպանդանոցի բացակայությունը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ գլխադասային հանձնաժողովի պատգամավորները լսել են վերջիններիս հուզող հարցերը, արձանագրել, որ որեւէ անձ անօթեւան չի մնացել:

Խորհրդարանականների հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում է եղել, որտեղ պատգամավորները հանդիպել են սահմանամերձ գյուղի բնակիչներին, վերջիններիս հետ քննարկել անվտանգային եւ սոցիալական մի շարք հարցեր, տեղում ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հակառակորդի կողմից օկուպացված տարածքներին:

Կառավարություն-համայնք համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, Գորիսում վերակառուցվում են ենթակառուցվածքներ, ճանապարհներ եւ բակեր: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել կատարվող շինարարական աշխատանքը: ԱԺ պատվիրակությունը, Սյունիքի մարզ կատարած երրորդ օրը հետեւել է նաեւ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գորիս համայնքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նախատեսված բազմաբնակարան շենքի վերակառուցման աշխատանքներին:

Պատգամավորական խմբի վերջին այցը Սիսիան խոշորացված համայնքում է եղել: Խորհրդարանականները հանդիպում են ունեցել ավագանու անդամների հետ, լսել վերջիններիս հուզող հարցերը:

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանն Ազգային ժողովի գործընկերներին ներկայացրել է մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են խմելու ջրի մատակարարմանը, կոյուղու վիճակին, ճանապարհաշինությանը, բուսաբուծությանը եւ այլ թեմաների: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումներն ու աշխատանքային այս ձեւաչափը: