Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակված ողջ գումարը՝ 9․328․753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի և Իդրամի աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարևոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով:
«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ը շատ է կարևորում IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Մեր գործունեության տասը տարիների ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից և շատ ուրախ ենք, որ այսօր ունենք IDBank-ի և Իդրամի նման տեղական գործընկերներ և հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը և Իդրամը որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարևորագույն հիմքերից է»,- ասել է Լարիսա Հովհաննիսյանը։
Իդրամի ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, և այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միևնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին և ստանալ հետագա կյանքի և մասնագիտական ուղու համար կարևոր ու անփոխարինելի գիտելիքներ», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ երեխաների համար, իսկ խաղի հաղթողներին սպասվում էին անակնկալ նվերներ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան