Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց
2024 թվականի առաջին եռամսյակում վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը Ավստրալիայի էներգետիկ կառուցվածքում հասել է ավելի քան մեկ երրորդի, գրում է itek.ru-ն: Էներգետիկ Ember վերլուծական կենտրոնի տվյալներով արևային էլեկտրակայաններն արտադրել են 13,11 ՏՎտ/ժ էլեկտրաէներգիա, այսինքն 13,5 %-ով ավելի, քան անցյալ տարի։ Հողմային էներգիայի արտադրությունը կազմել է 7,53 ՏՎտ/ժ, ինչը 6,5 %-ով ավելի է 2023 թվականի հունվար-մարտի ցուցանիշից։
Այս տարվա առաջին եռամսյակում վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդհանուր արտադրությունը հասել է 20,64 ՏՎտ/ժ-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է տարվա այդ եղանակի համար: 2024 թվականին ածուխը կազմել է ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 55 %-ը, ինչը 70 %-ով պակաս է 2020 թվականի համեմատ:
Ավստրալիան նախատեսում է մինչև 2030 թվականի վերջը վերականգնվող էներգիայի երկրի մասնաբաժինը հասցնել 82 %-ի, և դրանով իսկ ստեղծել աշխարհի ամենականաչ էներգետիկ համակարգերից մեկը։ Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ արևային էներգիայի արտադրությունը կդառնա էներգիայի հիմնական աղբյուրը։ 2023 թվականի սկզբի դրությամբ երկրում տեղադրվել է ավելի քան 3,4 միլիոն արևային մարտկոց, որոնց թիվն ամեն տարի աճում է մոտ 300 հազարով։
Ավստրալիան նախատեսում է նաև արևային էներգիա արտահանել այլ երկրներ, մասնավորապես, Սինգապուրի հետ համաձայնագիր է ստորագրվել հսկա արևային ֆերմայի և երկրների միջև 4,2 հազար կիլոմետր երկարությամբ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին։ Մոտավորապես 20 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը, ինչպես նաև 40 ԳՎտ/ժ պահեստավորման մարտկոցը կտեղակայվի Ավստրալիայի հեռավոր հյուսիսային մասում։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականը։ Ավստրալիայում էներգիայի պահեստավորման հզորությունը ևս կարող է զգալիորեն աճել՝ 2024 թվականի 1,6 ԳՎտ-ից մինչև 22 ԳՎտ մինչև 2030 թվականը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան