Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Ֆասթ Բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, շարունակում է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը: Կարևորելով մշակութային վայրերին աջակցելը՝ Ֆասթ Բանկն ստանձնել էր «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքների վերանորոգման, արդիականացման գործընթացը:
«Ես շատ շնորհակալ եմ Ֆասթ Բանկին: Մեզ համար շատ կարևոր էր սա: Մենք մասնավոր թատրոն ենք, և մեր համար շատ դժվար էր: Հույս ունեմ, որ սա օրինակ կծառայի ուրիշներին, որպիսի մի քիչ ավելի ուշադրություն դարձնեն մշակույթին: Որովհետև առանց լեզու և մշակույթ, ինչ ուզում եք արեք՝ ազգ, ժողովուրդ չկա», - ասել է «Բոհեմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարեկ Դուրյանը։
Թատրոնի սանհանգույցների վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով, օգտագործվել են հայկական քարեր: «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը Ֆասթ Բանկի ներդրումն ու աջակցությունը շատ է կարևորում․ «Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկն օգնեց և սանհանգույցները վերանորոգվել են: Հատկապես, որ մասնավոր թատրոնին օգնություն է տրվել: Ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել, որ այսօր ունենք լավ վերանորոգված սանհանգույց, որը մեր հանդիսատեսին բավականին կգոհացնի»:
Նշենք, որ «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից Հայաստանի Գրողների միության շենքում։ Թատրոնի անվան հիմքում Փարիզում 1989 թվականին Նարեկ Դուրյանի հիմնած «Բոհեմ թատերախումբ» միությունն է։ Թատրոնի խաղացանկը մշտապես թարմացվում է: «Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ» սիրված ներկայացումներին ավելանում են նոր բեմադրություններ:
Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել Հայաստանի մշակութային վայրերի պահպանմանը, ծանոթանալ առկա խնդիրներին և անել հնարավորը՝ նպաստելու ոլորտի զարգացմանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան