Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
Մայիսի 24-ին Ucom ընկերության աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը:
Փառատոնի շրջանակում Հայաստանի կինոգործիչների միությունում մայիսի 24-28-ը կցուցադրվեն ավելի քան 30 բնապահպանական ֆիլմեր։ Մուտքն ազատ է։
Փառատոնի շրջանակում գործելու է Երիտասարդական անկյուն, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվելու են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։ Այս տաղավարների միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ ոլորտում առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին, ինչպես նաև մասնակցել աշխատարանների և քննարկումների։
«Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը փորձ են՝ հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարհագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կենսաբազմազանության ոչնչացման հետևանքներին, և հետևաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։
«Մենք շատ ուրախ ենք աջակցել այս փառատոնին, որը թույլ է տալիս երիտասարդությանը ծանոթանալ կարևորագույն բնապահպանական խնդիրներն ու բացահայտեն, թե ինչ ներդրում կարող են ունենալ այդ խնդիրների լուծման հարցում։ Բնությունն այն միջավայրն է, որտեղ մենք ապրում ենք, ու որից կախված է բոլորիս կյանքի որակը, ու Ucom-ը որպես կանաչ ու պատասխանատու ընկերություն գիտակցում է դրա կարևորությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Փառատոնի բացման արարողությանը ցուցադրվեց Մաշա Կարպուխինայի «Սոխակներից վերջինը» կարճամետրաժ ֆիլմը։ Վերջինս մի կոմպոզիտորի մասին է, ով անտառային ձայների հետ պատահական հանդիպումից հետո որոշում է փոխել կարիերայի ուղին՝ նպատակ ունենալով հավաքել վայրի բնության ձայնագրություններ և օգնել պայքարել կլիմայական ճգնաժամի դեմ՝ օգտագործելով ակուստիկ տեղեկատվություն։
«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան