Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանՂազախստանում հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանըԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել էԲագրատ Սրբազանի կալանքի տակ կա միայն կեղտոտ քաղաքական պատվեր. Հարություն Աղա-ՍարգսյանԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը «Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ նրան ծեծի է ենթարկել ծնողներից մեկըԱնկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԵրբ նայում ես «խաղաղության» կոնտեքստին, հասկանում ես, որ Մեծ Եղեռնը վերջին «եթերաշրջանը» կունենաԲահրեյնը և Քուվեյթը երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքումԻրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասինԽաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանԻսրայելի բանակը ցամաքային գործողություն է սկսել ԼիբանանումՍերգեյ Հովակիմյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Tesla»-ն, «Zeekr»-ը և «Toyota»-ն. կան վիրավորներԻրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում
Հասարակություն

Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին. Վահան Զանոյան

168.am-ի զրուցակիցն է սփյուռքահայ գործարար, համաշխարհային էներգետիկայի և անվտանգության փորձագետ, տնտեսագետ, գրող Վահան Զանոյանը:

– Պարո՛ն Զանոյան, գիտեմ, որ պարբերաբար լինում եք հայրենիքում․ այս անգամ ի՞նչն է առիթը։

– Ոչ թե պարբերաբար, այլ համարյա մնայուն լինում եմ հայրենիքում. 7-8 ամիս ամեն տարի Հայաստանում եմ լինում և մնացած ժամանակը ճամփորդում եմ ԱՄՆ-ում, Եվրոպայում և երբեմն՝ Միջին Արևելքում։ Այնպես որ, մասնավոր առիթ չկա. Հայաստանն իմ տունն է։

– Մի հրապարակման մեջ անդրադառնալով Հայաստանի ներկա վիճակին՝ արձանագրել էիք, որ հազարավոր զոհերից զատ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ամենաթանկ կորուստը Հայաստանի համար եղել է հանուն արդար դատի պայքար մղելու կամքի կորուստը թե՛ կառավարության, թե՛ հանրության զգալի հատվածի մոտ: Սակայն նաև հույս էիք հայտնել, որ վաղ թե ուշ թե՛ հայ ազգը, թե՛ Հայաստանի կառավարությունը կվերականգնեն իրենց պայքարելու կամքը։

Ո՞ր դեպքում է դա հնարավոր։

– Հայ ազգը միշտ պայքարել է, հակառակ պարագայում՝ չէր գոյատևի։ Այսօր գոյություն ունի հայկական պետություն, որովհետև հայ ազգը գոյատևել է, երբ չի ունեցել պետականություն։ Ազգն ավելի մեծ է, քան պետությունը՝ բոլոր չափանիշներով՝ բնակչությամբ, պատմությամբ, տնտեսական և ֆինանսական ռեսուրսներով, կրթական մակարդակով, դիվանագիտական հմտություններով, համաշխարհային կապերով և, առհասարակ, հավաքական ներուժով։ Ազգը նաև ավելի մնայուն է, քան պետությունը․ այն պատմության ընթացքում մեծամասամբ գոյատևել է առանց պետության։ Դարեր ի վեր, երբ չի եղել հայկական պետականություն, ազգն է կենդանի պահել պետություն ունենալու հույսն ու հեռանկարը՝ սեփական մշակույթին, լեզվին, գրականությանը, հավատին, ավանդույթներին, պատմական ժառանգությանն ու հավաքական հիշողությանն իր անխախտ հավատարմությամբ և սեփական պատմությունը քաջ ճանաչելով։ Այդ բոլորը կարելի չէր լիներ՝ առանց մնայուն և անխոնջ պայքարի։ Պայքարը մեր ազգի բնական ուղին ու նկարագիրն է։ Այդ պատճառով ասում եմ, որ մենք կվերականգնենք մեր պայքարելու կամքը։ Պայքարելու կամքի կորուստն է, որ անբնական է մեզ համար, ո՛չ թե պայքարը։

– Արդյո՞ք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կկարողանա վերականգնել այդ կամքը․ ի՞նչ վերաբերմունք ունեք Հայաստանում սկիզբ առած այս շարժմանը։

– Թեև պայքարը մեր ազգային նկարագրի անբաժանելի մի մասն է՝ այսօր գործ ունենք պատերազմից հոգնած, հիասթափված և բարոյալքված հանրության հետ։ Ցավոք, քաղաքական ղեկավարությունը, փոխանակ փարատելու այդ իրավիճակը, ավելի է հիմնավորել և տարածել պարտության հետ հաշտվելու մտայնությունն ամբողջ հասարակության մեջ։ Այնպես որ, պայքարելու կամքի վերականգնումը հսկա մարտահրավեր է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ավելի ընդունելիություն ունի, քան որևէ այլ ընդդիմադիր շարժում, որ հայտնվել է հրապարակում անցած վեց տարիներին։ Բայց մեր հասարակությունը հոգնած է ընդդիմադիր լոզունգներից։ Շարժման հաջողելու շանսերը կախված են առաջադրած կոնկրետ քաղաքականությունից՝ մասնավորապես,

1) հստակ անվտանգության և պաշտպանության ծրագիր,
2) հստակ ազգային-քաղաքական տեսլական և նպատակ,
3) հստակ դիրքորոշում, թե Հայաստանի շահերը Արևմուտքի հետ ո՞ւր են և ինչպե՞ս պետք է այդ շահերը հետապնդել,
4) հստակ դիրքորոշում, թե Հայաստանի շահերը Ռուսաստանի հետ ո՞ւր են և ինչպե՞ս պետք է այդ շահերը հետապնդել:

Այս բոլորից բացի՝ հանրությանը ներկայացնել այն փորձագետ պրոֆեսիոնալների թիմը, որ պետք է ղեկավարի անցումային կառավարությունը։ Այլ խոսքով՝ ընդմիշտ վերացնել շարժման հետ կապված բոլոր ընդհանրացած կասկածները։

– Տեղյակ եմ, որ հանդիպել եք նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ՝ իր հրավերով․ թեև փակ հանդիպումների մասին հարցեր չեն տալիս, այդուհանդերձ, կասե՞ք, թե ինչ մտահոգություններով էր Սրբազանը Ձեզ հրավիրել զրույցի։

– Սրբազանի հրավերը չէր հիմնված «մտահոգություններ»-ի վրա, այլ պարզապես խորհրդակցելու որոշ ազգային անվտանգության հետ կապված և այլ հրատապ հարցերի շուրջ։ Ես ուրախ էի իր հրավերին ընդառաջելու և աջակցելու իրեն իմ խորհուրդներով։ Խոսեցինք ազգային անվտանգության հիմնական սկզբունքների մասին, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին և Հայաստանի ներքաղաքական խոսույթի մասին։


– Այսօր շարժումը իշխանական ու մերձիշխանական շրջանակների կողմից թիրախավորվում է նաև կրոնական առաջնորդի հանգամանքով․ հոգևորականի առաջնորդությունը որքանո՞վ է խնդրահարույց ժամանակակից աշխարհում։

– Վստահ եմ՝ որոշ դիտորդների համար հոգևորականի ներգրավվածությունը՝ քաղաքական թվացող գործունեության մեջ, կարող է խնդրահարույց լինել, բայց այդ աննախադեպ երևույթ չէ աշխարհի պատմության մեջ։ Հատկապես, երբ թե՛ երկիրը, և թե՛ ազգը ճգնաժամի մեջ են, և հանկարծ ի հայտ է գալիս մի ընդդիմադիր առաջնորդ՝ ազգը և երկիրը այդ ճգնաժամից դուրս բերելու իշխանությունների գաղափարից տարբերվող գաղափարներով, ուրեմն պետք է լուրջ ընդունել:

– Հաշվի առնելով Ձեր փորձառությունը տարբեր պետությունների կառավարությունների հետ աշխատանքում՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տեսլականը․ ի՞նչ առաջնային միջոցառումներ են պետք Հայաստանին՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

– Սա այնպիսի համապարփակ հարց է, որ չի կարելի պատասխանել սահմանափակ տողերով։ Ուրեմն, թույլ տվեք անեմ ընդհանուր թեմայի հետ առնչվող մի քանի դիտարկում։

Ցանկացած մեկը, ով ուշադիր նայի Հայաստանի և տարածաշրջանի քարտեզին, կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող պաշտպանված լինել առանց իր ողջ ազգի։ «Պետությունը փրկելու» պատրվակով կառավարության օրակարգն ազգային օրակարգից տարանջատելը, որը ենթադրում է պատմական ազգային իրավունքներից հրաժարում, ինքնին հակասական է և ինքնադավ, և մեծապես վտանգում է թե՛ պետության, թե՛ ազգային շահերը։

Ազգային անվտանգությունը վերաբերում է այն բոլոր գործոններին, որոնք ազգին դարձնում են պատրաստակամ և ունակ՝ պաշտպանելու իր հայրենիքը: Բանակները պաշտպանում են հայրենիքը, ոչ թե՝ պարզապես անշարժ գույքը: Այն, ինչի համար կռվում է ցանկացած զինվոր, չի կարող չափվել քառակուսի կիլոմետրերով։

Հայրենիքը 29,743 քկմ տարածքից շատ ավելին է. հայրենիքը ազգային պատկանելության զգացումն է, պատմական ժառանգությունն ու համատեքստը, ազգային արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հավասարակշիռ կրթական համակարգը, ժողովրդագրական կառավարումը, ազգային ռազմավարական տեսլականը, ազգային արժեքները, յուրատիպ մշակութային պատկանելությունը, ազգային ինքնության և ազգային պատմական իրավունքների խոր զգացումը:

Գոյություն ունեն որոշ ազգային առաջնահերթություններ և մարտահրավերներ, որոնք պարզապես չպետք է հանձնել պետությանը՝ հատկապես այն դեպքում, եթե այն այնքան թույլ է, որքան այսօր, իսկ ազգային ռեսուրսների և կարողությունների ճնշող մեծամասնությունը պետությունից դուրս է:

Հայ ազգի ռեսուրսները չպետք է վատնվեն միայն այն պատճառով, որ դրանք միշտ չէ, որ գնահատվում են Հայաստանի Հանրապետության կողմից։ Սփյուռքն օրինական շահագրգիռ կողմ է թե՛ հայկական պետության կայացման, թե՛ լայն ազգային շահերի հետապնդման հարցում։ Երբեք չպետք է թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների անօգնականությունը փոխանցվի հայ ազգին։

Քանի դեռ Ադրբեջանը վայելում է Թուրքիայի, Իսրայելի և Ռուսաստանի նման հզոր ուժերի աջակցությունը, տեսանելի ապագայում ոչ մի հայկական պետություն չի կարողանա միայնակ պաշտպանվել: Պետությունը հնարավոր է պաշտպանել միայն համախմբելով ամբողջ հայ ազգի ռեսուրսները։ Խոչընդոտը շարունակում է լինել պետության և ազգի միջև ձևական տարանջատումը, որը Հայաստանի պարագայում կործանարար է։