«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է
Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություն հանդիսացող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների քսանյակում։
2022 թվականին այն եղել է 18-րդ խոշոր հարկատուն և առաջինը՝ ՏՏ ընկերությունների շարքում, 2023 թվականին զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների 20-րդ հորիզոնականը և կրկին առաջինն էր՝ ՏՏ ընկերությունների մեջ։ Իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակում է մնալ առաջինը ՏՏ ընկերությունների շարքում որպես խոշոր հարկատու, այլև բարձրացել է այդ անվանացանկի 11-րդ հորիզոնական։
2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը։ Ընդ որում, պետք է նշել, որ այս ծավալը վերաբերում է գերազանցապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ընկերության կողմից իրականացված գործունեությանը։ Եթե վերոնշյալ ցուցանիշին հավելենք նաև խաղային արդյունաբերության ոլորտում իրականացված գործունեության արդյունքում «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ վճարած հարկերը, ապա կարելի է ասել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն զբաղեցրել է 9-րդ տեղը մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում։
Պատասխանատվություն, թափանցիկություն և արդյունավետ կորպորատիվ կառավարում՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գործունեությունը կառուցվում է այս կարևորագույն սկզբունքների վրա, որոնք հետևողականորեն ամրապնդվում են։ Հենց այս գործելաոճն է ապահովել հարկատուների ցանկում բարձր ցուցանիշի արձանագրումը, որի հիման վրա կարելի է վստահորեն պնդել՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության խոշորագույն ՏՏ ընկերությունն է, այլև խոշոր հարկատուներից մեկը և շարունակելու է ամրապնդել իր առաջատար դիրքերը։
Մամուլի ծառայություն
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
էլ․փոստ՝ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան