Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան
Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում
Հասարակություն

«Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց». Արշակ Կարապետյան

Երեկ ռուսական «ЗВЕЗДА» ռադիոկայանով հեռարձակվող «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարի հյուրը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էր:

Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրավիճակը Կարապետյանը կայուն ծանր է գնահատում: «Դա շարունակվում է բավականին երկար ժամանակ: Սա շատ է հիշեցնում իրավիճակն Ուկրաինայում: Չեմ կարծում, որ հիմա պետք է խոսեմ Ուկրաինայի մասին, բայց նկատի ունենք համակարգը, երբ դրսից ինչ-որ մեկն աշխատում է: Սպառնալիքները, որոնք կան Հայաստանում և նրա շուրջ, ստեղծված են արհեստական ձևով: Տարածաշրջան փորձում են ներխուժել արևմտյան ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, նրանք փորձում են վերաձևակերպել տարածաշրջանը, այսինքն՝ բաժանել այն նորովի, ստեղծել այնտեղ իրենց սատելիտներին, որոնք ապագայում, ամենայն հավանականությամբ, կուղղեն Ռուսաստանի դեմ: Այս կերպ հարցեր և խնդիրներ կստեղծեն Ռուսաստանի հարավային սահմանին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կարծես մարիոնետ լինեն Արևմուտքի ձեռքում: Նա կատարում է նրանց առաջադրանքները, ամբողջովին կորցնելով իր ազգային տեսքը, արժանապատվությունը, անձնականն այդ թվում, հարց է՝ նա հա՞յ է, թե՞ ոչ: Նա Հայաստանի շուրջ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մեր թշնամիներն ավելանում են, բարեկամները՝ պակասում: Նման իրավիճակում կա վտանգ ազգային անվտանգության համար, և ընդհանրապես, առկա է պետականությունը կորցնելու վտանգ»,-նշել է Կարապետյանը:

Ընդգծում է, որ տարածաշրջանում զսպող և բալանս պահպանող հիմնական ուժը Ռուսաստանն է: «102-րդ ռազմաբազայի ներկայությունը ոչ միայն երաշխավորում է Հայաստանի, այլ իմ կարծիքով նաև Ռուսաստանի և նրա հարավային սահմանների անվտանգությունը: Այս պարագայում արևմտյան երկրները չեն կարողանում այնտեղ հաստատվել: Եթե անդրադառնանք ներհայաստանյան իրավիճակին, ապա պետք է հիշեցնել, որ ներկայիս իշխանությունները 2018 թ.-ին եկան կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով, ինչը պահանջված էր հայ հասարակության կողմից: Կոռուպցիայի պիկ էր երկրում, դրանից օգտվելով նրանք եկան իշխանության: Բայց հիմա այս պայքարը երկրորդ պլանում է, քանի որ առաջնային է անվտանգությունը, հասարակությունը կորցրել է անվտանգության զգացողությունն իր տանը, ընտանիքում, բակում, երկրում: Այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն էլ կապված են անվտանգությունը վերագտնելու հետ: Ժողովուրդը հասկանում է, որ ներկայիս իշխանությունները ոչինչ չեն կարող անել իրենց անվտանգության համար և ուզում են փոխել նրանց»,-ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը:

Կարապետյանի կարծիքով, հատկապես 2021 թ.-ին Հայաստանի ժողովուրդն ընտրում էր ոչ թե անհատների, այլ ծրագրեր: «Այս իշխանության ծրագրում հստակ գրված է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, պետք է էլ ավելի խորացնել նրա հետ հարաբերությունները: Տեսնում ենք ներկայիս իրավիճակը: Պարտավորվել են, որ շարունակելու են ամեն ինչ անել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի էլ ավելի շատ երկրների կողմից: Սա նույնպես քանդվեց: Մեկ այլ կետ կա, որ առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Նրանց ծրագրում գրված է, որ պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ-ին վերադառնան այն տարածքները, որոնք նրանք կորցրել են 2020 թ.-ին, նկատի ունենալով այն տարածքները, որոնք եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում Խորհրդային Միության շրջանում: Իսկ թե ինչ տեղի ունեցավ, բոլորս ենք տեսնում: Երբ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեցին, մարդն ասաց, որ չենք խառնվելու, չնայած նրա նախընտրական ծրագրում լրիվ այլ բան է գրված: Այս պարագայում ինչպե՞ս կարող ենք խոսել այս իշխանության լեգիտիմության մասին: Նրանք պոպուլիստներ են, խիղճ չունեն: Եթե խոսքիդ տեր չես եղել, պետք է հեռանաս:

Ցավոք, ժողովրդական ալիքի հիման վրա իշխանության եկավ դիլետանտ: 2018 թ.-ին իրեն ասել եմ՝ չպետք է լինեք վարչապետ, նա արձագանքեց, թե ինչու: Իմ պատասխանն էր՝ չեք կարող կառավարել պետությունը, դարձեք Ազգային ժողովի նախագահ, լավ եք ելույթ ունենում, կարողանում եք ստել: Կան այս զրույցի վկաներ, եթե կարող է, թող հերքի իմ խոսքերը»,-ասել է նա:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ընդգծել է՝ Հայաստանին այսօր պետք է ճգնաժամային կառավարիչ, որը դուրս կբերի մեր երկիրը ստեղծված իրավիճակից. «Նա պետք է իմանա, թե ինչ է ազգային անվտանգությունը, պետք է մի կողմ թողնի իր անձնական ցանկությունները և երկիրը դուրս բերի այս աշխարհաքաղաքական փակուղուց: Կարևոր է, որ մեկ դիլետանտին մյուսով չփոխարինենք»:

Ըստ Կարապետյանի, իրենց շարժման ստեղծումը թելադրված էր ազգի ցանկությամբ: «Ազգային արժանապատվության, պետականության պահպանում, մեր ժողովրդի կյանքի զարգացման համար պայմանների ստեղծում: Ունենք հստակ ծրագիր, կարող ենք պատասխանատվություն ստանձնել: Պետք է նախ փոխել իշխանության կառուցվածքը, խորհրդարանական կառավարումը մեզ համար չէ»,-նշել է նա, նույն համատեքստում հավելելով, որ Ադրբեջանին չենք պարտվել մարտի դաշտում, պարտվել ենք, քանի որ Ադրբեջանը գերազանցել է մեզ կառավարման մեջ: Տեղեկացնում է, որ ստեղծել են ազգային հպարտության հանրային տրիբունալ, որն ուսումնասիրում է, թե ինչ է արել ներկայիս ղեկավարն իր թիմով, հուսով է, որ սեպտեմբերի 1-ին կտեղեկանանք տրիբունալի որոշման մասին և դրանից ելնելով, առաջ կընթանանք:

Նա անդրադարձել է զինանշանի փոփոխության, եկեղեցու և առհասարակ քրիստոնեության դեմ իշխանության մղած «պայքարին»: Կարծիք հայտնել, որ կարծես թե համակարգային ձևով 2018 թ.-ից պայքարում են հայի տեսակի դեմ, ինչը մեր ժողովուրդն արդեն հստակորեն գիտակցում է: Իսկ հնարավո՞ր է այս պայմաններում իմպիչմենթ հայտարարել Փաշինյանին: Կարապետյանը կարծում է, որ ոչ, և մանրամասնում է, թե ինչու. «Փաշինյանն այն իրավիճակում չէ, որ կարող է հրաժարական տալ: Նա չի կարող և չի գնա: Նա հանձնեց Ղարաբաղը, հանձնում է տարածքներ, ինչպե՞ս կարող է հեռանալ: Ձեզ թվում է, որ նա կարո՞ղ է գոյատևել առանց իր պաշտոնի»:

Կարապետյանը վստահ է, որ որևէ փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն չի կարող երաշխիք լինել խաղաղության, եթե դու չունես անվտանգային ուժեղ համակարգ, իսկ դրա համար պետք է ունենալ ռազմավարական դաշնակից: Հայաստանի համար դա Ռուսաստանի Դաշնությունն է:

Զրույցն ավարտվում է լավատեսական նոտաներով. «Այն ազգերը, որոնք ընկել են կռվի ժամանակ, նորից կվերածնվեն, իսկ նրանք, որոնք հանձնվել են, անհետանում են: Ազգի գոյության այլ բանաձև չկա: Ես լիահույս եմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու»: