Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Հունիսի 1-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 10-րդ Fastex Meetup-ը։ Հանդիպման ընթացքում Cerebrum Intellectus-ի շրջանավարտներն ամփոփել են դասընթացների շրջանակում ձեռք բերված գիտելիքները, ծանոթացել են NFT-ի, Web3–ի, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Cerebrum Intellectus-ի շրջանավարտները ստացել են Dream Factory-ի Dream փաթեթի եռամսյա բաժանորդագրություն։ Մասնակիցները հնարավորություն կունենան դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքները կիրառել գործնականում։
Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է։ 10-17 տարեկան պատանիների համար կազմակերպված այս աննախադեպ դասընթացները վարում են փորձառու արվեստագետներ և բիզնես ոլորտում գործունեություն ծավալողներ։ Հիշեցնենք, որ Cerebrum Intellectus-ում խմբերի բաշխումը կատարվում է ըստ տարիքի:
Երկու ամիս տևող դասընթացի շրջանակում երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու թվային արվեստի և բիզնես ոլորտի նրբություններին, ձեռք բերելու բազում հմտություններ և կյանքի կոչելու սեփական գաղափարները։
Fastex-ի տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է։ Հաջորդ հանդիպման մանրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան