Ատոմային հին օբյեկտները վերածելու են արևային էլեկտրակայանների
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է վերապրոֆիլավորել օբյեկտները, որոք նախկինում օգտագործում էին ատոմային զենքի ստեղծման ծրագրում, և դրանք վերածել արևային էլեկտրակայանների։ Գերատեսչությունը բանակցություններ է վարում երկու ընկերությունների հետ, որպեսզի արևային էլեկտրակայաններ կառուցի 400 մեգավատ հզորությամբ։ Դրանք լինելու են 2023 թվականին ընդունված էներգետիկ նախաձեռնության շրջանակներում առաջին օբյեկտները։
Նախարարությունից նշել են, թե հայտարարված հզորությունները բավարար են լինելու ապահովելու էլեկտրաէներգիայիով 70000 տուն։ Շինարարությունն իրականացվելու է Այդահո ազգային լաբորատորիայի տարածքում, անապատային ահռելի հատվածում, որտեղ բազմաթիվ գաղտնի օբյեկտներ են գործել։
Էլեկտրակայանների շինարարության և շահագործման հանձնելու ժամկետներն առայժմ չեն հաղորդվում, բայց նախարարությունից նշել են, թե մտադիր են այլ չօգտագործվող օբյեկտներ և անապատային տարածքներ հատկացնել արևային էլեկտրաէներգիայի արտադրության գործին՝ հաշվի առնելով դրա հեռանկարայինությունը։
Մենք սովոր ենք ԱՄՆ–ն տեսնել միայն գեղեցիկ շենքերով և բնապատկերներով, բայց հսկա այդ երկրում ահռելի տարածքներ կան, որոնք նույնիսկ պիտանի չեն օգտագործելու գյուղատնտեսական նպատակներով։
Անապատային այդ հատվածները հատկապես արժեքավոր կարող են լինել էլեկտրակայաններ կառուցելու նպատակով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանե Սարիբեկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...