Բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 1-ին Ամասիայի ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ ու իր ընկերը համագյուղացու տնից գողություն են արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նույն օրը տանտիրուհին հրավիրվեց բաժին և հանցագործության վերաբերյալ տվեց հաղորդում: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Ողջի` տուժածի տուն: Տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին հյուրասենյակի պատուհանը, երկու հոգով, որոնցից մեկը՝ դիմակավոր, մտել էին տուն ու տարել յոթ շիշ կոնյակ և օղի, շրջանակով մեղր ու երաժշտական կենտրոն: Ընդհանուր վնասը մոտ 400 հազար դրամի էր: Հետագա միջոցառումներով իրավապահները ճշտեցին նաև 37-ամյա տղամարդու դիմակավոր ընկերոջ ինքնությունը. երևանցի էր, 53 տարեկան: Ամասիայի ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեին, որ սա նրանց միակ գողությունը չէ:
Ողջի գյուղում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել նաև այս տարվա փետրվար 26-ին, և քրեական հետախույզները որոշակի կապ տեսան երկու գողությունների միջև: Այս նախկին դեպքով տանտիրուհին հայտնել էր, որ անցած տարվա սեպտեմբերից բացակայել են հանրապետությունից, և այդ հանգամանքն օգտագործելով` կոտրել էին խոհանոցի պատուհանի փականն ու գողացել հնարավոր ամեն բան` կենցաղային ապրանք, սպասք, սփռոց, սրբիչ ու վարագույր, ալյումինե կաթսաներ, ապակե տարաներ ու վառելափայտ: Իրավապահների կասկածը, որ երկու գողությունները նույն մարդկանց ձեռքի գործն է, հիմնավորվեց հունիսի 4-ին: Այդ օրը օպերատիվ տվյալներն իրացնելիս Արարատի մարզի Զորակ գյուղում կասկածյալ տղամարդիկ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության Ամասիայի բաժին:
Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանեցին, որ երկու գողությունն էլ իրենք են կատարել: Պարզվեց ավելին. տեղեկանալով, որ տանտերերը կրկին բացակայում են հանրապետությունից, մոտ 10 օր առաջ մեկ անգամ էլ էին մտել նախկինում թալանած տունը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հունիսի 6-ին խուզարկություններ են կատարվել տղամարդկանց բնակարաններում: Հայտնաբերվել է գողոնի մի մասը` հիմնականում կենցաղային տեխնիկա: Իսկ Ողջի գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է նաև տարատեսակ 58 փամփուշտ: Հայտնաբերվածն առգրավվել է: 37-ամյա տղամարդը կալանավորվել է, 53-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...