«Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը». Սամվել Կարապետյան
Երևանում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Սամվել Կարապետյանը երկու կողմերին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայից։
«Հաշվի առնելով այս օրերին Երևանում տիրող իրավիճակը՝ բոլոր կողմերին կոչ եմ անում զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։ Հաշվի առնելով երկրում առկա քաղաքական ճգնաժամը՝ կարևոր է պատասխանատվությամբ գործել, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ և ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման։ Կարծում եմ, որ հավաքական ջանքերով հնարավոր է հաղթահարել այս մարտահրավերը և ապահովել մեր երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունն ու կայունությունը՝ առանց որևէ չափանիշով նրանց բաժանելու։ Սա առաջնահերթ, գերակա նպատակ է»,- ընդգծում է նա։
«Այսօր հաճախ ենք ականատես լինում մեր ժողովրդին «հայաստանցիների» և «արցախցիների» միջև բաժանմանը։ Հայ ժողովուրդը միասնական է, և մեր ընդհանուր հայրենիքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները առնչվում են բոլորիս։ Ստեղծված իրավիճակում ցանկացած պառակտում վտանգավոր է»,- նշել է Կարապետյանը։
Բացի այդ, Կարապետյանն ընդգծել է եկեղեցու՝ որպես ազգային արժեհամակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկի կարևոր դերը։ «Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին, և այսօր, առավել քան երբևէ, պետք է համախմբվել հոգևոր արժեքների շուրջ և կանխել առճակատումն ու ժողովրդի՝ եկեղեցուց տարանջատումը»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...