Երկրաբանության ինստիտուտում տեղի է ունեցել երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը. Ժյուրիում ընդգրկված էր նաև ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը
Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է։ Գիտության զարգացումը մեր ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։ Հատկապես երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի զարգացման գրավականն է։ Անցյալ ամիս ԶՊՄԿ-ում հյուրընկալեցինք ոլորտի գիտնականներին՝ այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի պատվիրակությունը, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։
Երեկ Երկրաբանության ինստիտուտում տեղի ունեցավ երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը։ Ժյուրիում ընդգրկված էր նաև ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, ժյուրին նախագահում էր Լիդիան Արմենիա ընկերության տնօրենը, ընդգրված էին ոլորտի հեղինակավոր մասնագետները։
Այսօր առավել քան երբևէ ոլորտի ընկերությունների և ակադեմիական շրջանակների, ոլորտի իրական մասնագետների միջև սերտ համագործակցությունը կարևոր է ոչ միայն ոլորտի, այլև տնտեսության զարգացման համար և ԶՊՄԿ-ն պատրաստակամ է նման ֆորմատի համագործակցության առիթները առավելագույնս արդյունավետ օգտագործել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...