Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Հարավային Ամերիկայում՝ հայ դասականների ծրագրով
ՀՀ վաստակավոր արտիստ, դաշանակահար Հայկ Մելիքյանն ելույթներով հանդես է գալու Մոնտեվիդեոյի հեղինակավոր և ամենահայտնի Սոլիս համերգասրահում (հունիսի 25, 2024թ.)՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգին հնչելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը։ Դիրիժոր՝ Ալվարո Հակոբյան, մենակատար՝ Հայկ Մելիքյան։ Համերգը նվիրվում է Արամ Խաչատրյանի հիշատակին։
Այնուհետև դաշնակահարը կուղևորվի Լա Պլատա գետի մյուս ափ՝ Բուենոս Այրեսի Բեթհովեն համերգասրահ (հունիսի 28, 2024թ.), որտեղ հանդես կգա մենահամերգի ձևաչափով՝ «Հայկական գունապնակ» խորագրով, որի ընթացքում Հայկ Մելիքյանը ներկայացնելու հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների մեծակտավ և փոքրակտավ ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Դելլալյան, Յոլչյան և այլոք։
Այս համերգները նպատակ ունեն ներկայացնելու հայ դասական երաժշտությունը Մոնտեվիդեոյի և Բունեոս Այրեսի երաժշտասեր հասարակությանը, ինչպես նաև խթանելու հարավամերիկյան բարեկամ երկու երկրների հետ մշակութային կապերի ամրապնդմանը»,- նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։
Համերգների կազմակերպիչներն ու աջակիցներն են՝ Մոնտեվիդեոյի քաղաքապետարանը, Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը, Զուլամյան ընկերությունը, ՀՀ դեսպանությունները Ուրուգվայում և Արգենտինայում, Արգենտինայի հայ կենտրոնը, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությունը և
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...