ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը
Ֆուտբոլային թեժ ամիսը, Հայաստանի և Սյունիքի ֆուտբոլային ապագան
ԵՎՐՈ-2024-ում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը։ Հայ ֆուտբոլասերները հետևում են լարված և դիտարժան հանդիպումներին։ Հուսանք մեծ մրցաշարերին մի օր կտեսնենք նաև մեր ազգային հավաքականը։ Նման արդյունքի հասնելու համար կարևոր նշանակություն ունի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։
ԶՊՄԿ-ն մշտապես մեծ աջակցություն է ցուցաբերել Սյունիքի մարզում ֆուտբոլի զարգացմանը։
2022 թվականին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերանվանվեց «Սյունիք» և նոր ներդրումներով ու նոր նպատակներով սկսեց մասնակցել Հայաստանի 1-ին խմբի առաջնությանը։ Ընկերությունն ամբողջությամբ ֆինանսավորում է «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գործունեությունը, որտեղ բացի գլխավոր թիմից, մարզվում են ավելի քան 400 երեխաներ Կապան և Քաջարան խոշորացված համայնքների քաղաքային և գյուղական բնակավայրերից։
Ավարտված մրցաշրջանում «Սյունիք»-ը դարձել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության փոխչեմպիոն։ Իսկ ակումբի պատանեկան թիմերը խոստումնալից արդյունքներ են գրանցել 2023/2024թթ․ պատանեկան առաջնություններում։
Ուրախալի է, որ «Սյունիք-07»-ի (մինչև 17 տարեկանների թիմ) հինգ ֆուտբոլիստներ իրենց նորամուտի խաղերն են անցկացրել առաջին թիմի կազմում, իսկ «Սյունիքի» աղջիկների թիմը առաջնությունում համարվում է լավագույններից մեկը։
2023թ․ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի բյուջեն կազմել է ավելի քան 493 միլիոն ՀՀ դրամ։
Անցած տարի ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ կառուցվել են Տեղ համայնքի Տեղ և Կոռնիձոր բնակավայրերի խաղադաշտերը, նորոգվել է Կապանի «Լեռնագործ» մարզադաշտը։ Ընկերությունը խրախուսում և աջակցում է նաև սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերի անցկացմանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...