Հայտնի է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնության հաղթող թիմը
Ավարտվեց «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» ֆուտզալի ամենամյա առաջնությունը, որին մասնակցեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված ընկերություններից 8 թիմեր: Եզրափակիչում անզիջում պայքար մղեցին Ucom ու Galaxy թիմերը: Հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով՝ հոգուտ Ucom ընկերության:
«Իրապես առաջնությունը հաջողված էր: Նման տեմպով ու իրադարձություններով լի առաջնություն դեռևս չէր եղել: Այսօր թիմերը և հատկապես Ucom-ի թիմը ցույց տվեցին պրոֆեսիոնալ ու կազմակերպված խաղ: Այս տարի պետք է արձանագրել մի կարևոր փաստ, որ առաջնությունում խաղում էին տարբեր սերունդներ: Բոլոր թիմերը ցուցաբերել են որակապես բարձր մակարդակի խաղ: Այն, որ «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» կայացել է, դա յուրաքանչյուր մասնակցի անձնական ներդրման արդյունք է»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Հաղթող թիմերին մեդալներով պարգևատրել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարաման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը: Նա ընդգծել է ամենամյա նախագծի կարևորությունը`«Գալաքսի» համայնքի միասնականության համար: Նշենք, որ «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024» մրցում էին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Cofix, Galaxy Group, Megafood, Ucom, PAUL, Santafe, TI’ME, Yerevan Mall թիմերը:
Մրցաշարի ընթացքում թիմային խաղում անհատական մարզական ձեռքբերումների համար սահմանվել են մրցանակներ: 2024թ-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել Yerevan Mall-ը ներկայացնող Մովսես Աբրահամյանը, լավագույն դարպասապահ՝ Ucom-ի աշխատակից Հովսեփ Բաբաջանյանը: Լավագույն երկրպագուների թիմի մրցանակին է արժանացել TI’ME ընկերությունը:
«Ucom-ն այս մրցաշարում ցուցաբերել է աննկուն ու գերարարագ խաղ: Շնորհավորում եմ գործընկերներիս այս հաղթանակի առթիվ և մաղթում, որ Ucom-ի թիմի մեկնարկած հաղթական շքերթը անդադար լինի ու նոր բարձունքների հասցնի ինչպես Ucom ընկերությունը, այնպես էլ «Գալաքսի» ընկերությունների խումբը: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր երկրպագուներին, քանի որ նրանք իրենց ոգևորող գործողություններով օգնեցին ձեռքբերելու այս հաղթանակը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս մրցաշարը «Գալաքսի» համայնքի անկոտրում կամքի ու բացառիկ ընկերասիրության դրսևորումն է: Մեծ հպարտություն է տեսնել, թե ընկերական հավաքներն ինչպես են պրոֆեսիոնալ խաղերի վերածվում` ավելի ու ավելի միավորելով մարդկանց: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և հաղթող Ucom ընկերությանը և մաղթում ձեռքբերումներ կյանքի բոլոր շրջափուլերում»,- իր ուղերձն է հղել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարաման խորհրդի համանախագահ Գուրգեն Խաչատրյանը:
«Գալաքսի Չեմպիոնների Լիգա 2024» մրցաշարը տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում։ Մրցաշարի բրենդավորման և կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը։
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ «Գալաքսին» Հայաստանի ամենամեծ սոցիալական պատասխանատվության և համայնքի զարգացման նախագծեր իրականացնող ընկերությունն է, որի իրականացրած նախագծերի տարեկան ուղիղ շահառուների թիվը գերազանցում է մի քանի հազարը: «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի լավագույն գործատուներից է` 3000-ը գերազանցող աշխատակիցներով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...