Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը
IDBank-ում տեղի ունեցավ IDBank Premier League 2023-2024-ի ամփոփումն ու տարվա լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը։
IDBank-ի մարկետինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ սա IDBank-ի առաջին փորձն էր սպորտային նման մեծ մրցաշրջանում ներգրավված լինելու որպես հովանավոր․ «Նաև մեծ պատասխանատվություն էր, քանի որ ունեինք գերնպատակ՝ մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում, իսկ առաջնությունն ավելի գունեղ ու հետաքրքիր դարձնել։ Ուրախ ենք այսօր պարգևատրել առաջնության լավագույններին, ու քանի որ թե ֆուտբոլիստները, թե մարզիչները շատ են ճամփորդում, որոշեցինք նրանց նվիրել IDBank-ի Travel քարտեր՝ առանց սպասարկման վճարի 5 տարի ժամկետով և իհարկե դրամական պարգև շնորհել։ Հուսով ենք, որ մրցանակակիրները կվայելեն Travel քարտի բոլոր առավելություններն ու հաճելի ճամփորդություններ կունենան», - ասում է Տաթևիկ Հովհաննիսյանը։
Եվ այսպես, պարգևատրվեցին IDBank Premier League-ի տարվա լավագույն մարզիչ Եղիշե Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից, տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Տենտոն Յեննեն «Արարատ-Արմենիա» թիմից, տարվա լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը՝ «Նոա» թիմից և տարվա լավագույն գոլ խփած ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» թիմից։
Հիշեցնենք, որ IDBank-ը հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը, իսկ Պրեմիեր լիգայի 2023-2024 մրցաշրջանն անվանվել է IDBank Պրեմիեր Լիգա։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան