Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի այս ամռանը ճանապարհորդող բաժանորդների համար
Ucom ընկերությունն իր բաժանորդներին է ներկայացնում նոր ամառային առաջարկ՝ հատուկ «uTravel» ռոումինգ փաթեթ մատչելի գնով։
Նոր «uTravel 1 ԳԲ» ռոումինգ փաթեթը մշակվել է մեր բաժանորդների կողմից ամենապահանջված ուղղությունների համար, որոնք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը և Մոնտենեգրոն: 7 օրյա ժամկետով տրամադրվող այս նոր՝ 1 ԳԲ փաթեթի համար բաժանորդները կվճարեն ընդամենը 1990 դրամ։ Փաթեթը հասանելի կլինի հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 4-ը։
Նշենք, որ փաթեթը գործում է Վրաստանում հասանելի բոլոր օպերատորների ցանցերում, իսկ մյուս երկրներում՝ համապատասխան օպերատորի ցանցին միանալու դեպքում։
«Եթե մեր բաժանորդներին պետք է որևէ բան, մենք կանենք ամեն ինչ դա ապահովելու համար։ Բնականաբար, մեր բաժանորդներին պետք է կապի մեջ մնալ իրենց ընտանիքների և մտերիմների հետ հանգստի ընթացքում, նրանց հետ իրենց տպավորություններով ու արկածներով կիսվել, ինչի համար ինտերնետ է պետք։ Եվ մեր աշխատակիցները մշակել են այնպիսի լուծում, որը կապահովի այդ հնարավորությունը բարձր որակով ու հնարավորինս մատչելի գնով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ավելացնենք, որ հուլիսի 4-ից սեպտեմբերի 4-ը uTravel ռոումինգ փաթեթն ակտիվացնելով բաժանորդները ավտոմատ կերպով կմասնակցեն հատուկ խաղարկությանը և հնարավորություն կունենան ստանալ 300 նվերներից մեկը։ Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը, այնուհետ խաղարկության արդյունքների ամփոփման օրվա վերաբերյալ կուղարկվի լրացուցիչ SMS հաղորդագրություն։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ Random.org առցանց հարթակի միջոցով։ Խաղարկության մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել ընկերության կայքում։
Նշենք, որ մինչև Հայաստանից մեկնելը անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը հավաքելով *121#: Իսկ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*31# կամ ակտիվացնել այն Ucom հավելվածի միջոցով:
Առաջարկի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...