Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը
Ֆասթ Բանկի աջակցությամբ «Մետրո» թատրոնում կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Ելույթ են ունեցել 60 հայտերից ընտրված 27 հեղինակ-կատարողներ: Մասնագիտական ժյուրին՝ երգահան Էդուարդ Զորիկյանի գլխավորությամբ, ընտրել է տասը լավագույններին:
«Շնորհակալությունս պետք է հայտնեմ Ֆասթ Բանկին: Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի գործունեությունը զարգացնելու փառատոնային ձևաչափի մեջ: Այդ աջակցության շնորհիվ է, որ երիտասարդները հնարավորություն են ստանում ավագ սերնդի հետ այդ խաչմերուկը ձևավորել, ստեղծագործական կյանք ունենալ և այդ ընթացքը ստանալ հենց այս փառատոնի շրջանակներում», - նշել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը։
Հավելենք, որ հուլիսի 19-ից 21-ը Սևանում տեղի կունենա հեղինակային երգի «Հուսո առագաստ -2024» միջազգային փառատոնը: Փառատոնային եռօրյա համերգային ծրագրի շրջանակներում կլինեն նաև հյուրեր այլ երկրներից: Ֆասթ Բանկն արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի գլխավոր հովանավորն է: Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է աջակցությունը Հայաստանի մշակութային նախագծերին:
Մանրամասները՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան