Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Եվս մեկ բարեգործական ծրագիր ԶՊՄԿ աջակցությամբ

Սյունիք այցելության օրերին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ի թիվս մարզի մյուս բժշկական հաստատությունների, եղել է նաեւ Մեղրիի բժշկական կենտրոնում, ծանոթացել նոր ներդրված մի շարք ծրագրերի, այդ թվում` լսողության նորածնային սկրինինգի եւ  մանկական վերականգնողական կենտրոնի ընթացիկ աշխատանքներին: Այս երկու նախագծերն իրականացվել են «Արաբկիր» բժշկական համալիրի եւ գործընկերների ջանքերով, NEWS.am Medicine–ին հայտնեցին «Արաբկիր» բժշկական համալիրից։

Նախարարի այցի օրը Մեղրիի ծննդատանը երեք երեխա էր լույս աշխարհ եկել: Այսպիսի «առատություն» այստեղ հաճախ չի լինում: Մասնագետների խոսքով` ծառայությունների բարելավումը նպաստում է ընտանիքների` հենց Մեղրիում իրենց փոքրիկին ունենալու ցանկությանը: Այդ ծառայություններից մեկն էլ լսողության նորածնային սկինինգն է, որ մինչեւ հիմա նորածին մեղրեցիների համար իրականացվում էր Կապանում: Այժմ դա կկատարվի հենց տեղում. ծննդատունն արդեն նորածնային սկրինինգի սարք ունի, որով հնարավոր կլինի իրականացնել հետազոտության առաջին եւ երկրորդ փուլերը, եւ միայն երրորդ փուլի համար անհրաժեշտ կլինի փոքրիկին Երեւան` մանսագիտացված կենտրոն ուղարկել: Առաջիկայում այդ սարքով կհետազոտվեն Մեղրիում ապրող մինչեւ 1 տարեկան բոլոր երեխաները: Լսողության նորածնային սկրինինգը Մեղրիում  ներդնելու գործը «Արաբկիր» բժշակական համալիրն իրականացրել է Բոստոնի հայ բժիշկների միության եւ «Աֆեյան» հիմնադրամի աջակցությամբ:

Մանկական վերականգնողական նորաբաց կենտրոնի նպատակը եւս ծառայություններն ավելի մատչելի եւ հասանալի դարձնելն է տեղի բնակչության համար: Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ գույքով եւ սարքերով` ապահովելու վերականգնողական թերապիայի կարիք ունեցող երեխաների լիարժեքորեն սպասարկումը:  Վերակառուցման եւ վերանորոգման աշխատաքներն իրականացվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «ՋԻԷՆՍԻ Ալֆա» ընկերության աջակցությամբ, իսկ մասնագետների կրթության եւ վերապատրաստման ծախսերը հոգացել են Բոստոնի հայ բժիշկների միությունն ու «Աֆեյան» հիմնադրամը: Օգոստոսի 1-ից կենտրոնը կսկսի ընդունել առաջին երեխաներին: Կենտրոնում աշխատելու է մասնագիտական թիմ` կինեզիոթերապիստ, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժ, սուրդոմանկավարժ, լոգոպեդ` բժիշկ-վերականգնողաբանի հսկողությամբ: Կենտրոնի գործունեության ֆինանսավարումը մինչեւ 2024թ-ի դեկտեմբերի 31-ը նույնպես կիրականացվի «Աֆեյան» հիմնադրամի միջոցներով: