Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության նոր փուլ՝ փոխադարձ հարվածներ և զոհեր Եվրոպայում ռեկորդային շոգի ալիքի հետևանքով ավելի քան 10 հազար լրացուցիչ մահվան դեպքեր են արձանագրվել
Հայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր Ավետիսյան
Մամուլի տեսություն

Հայաստանի շարունակական զիջումների՝ միջազգային «նշաձողերը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հանրության դիրքորոշումը կարևոր է մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցության ձևավորման, ինչպես նաև դիրքավորման տեսանկյունից։ Հասկանալի է՝ իրերի այն վիճակը, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից, որոշակի փոփոխությունների կարող է հանգեցնել։ Պատահական չէ, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարում էր, որ Արցախի անկախությունը դե յուրե ընդունելի լինի առաջին հերթին միջազգային հանրության համար։ Բայց Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը նոր իրավիճակ ստեղծեց։ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմն իջեցնի Արցախի կարգավիճակի հարցի շուրջ սահմանված նշաձողը, իսկ դրա փոխարեն միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի ու Արցախի շուրջ։

Այսինքն, տպավորություն էր ձևավորվում, որ եթե հայկական կողմն ընդառաջ գնա միջազգային հանրության ցանկությանը, ապա միջազգային գործընկերները կզսպեն Ադրբեջանին: Սակայն հայկական կողմից նշաձողն իջեցնելուց հետո միջազգային հանրությունը Արցախն ամբողջությամբ հրեց դեպի ադրբեջանական երախը։ Նույն միջազգային հանրության ներկայացուցիչների միջամտության պարագայում Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը հայտարարություն ընդունվեց, որով Հայաստանը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը: Ու այդ հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկար արցախցիների իրավունքների կամ Արցախի ինքնավարության մասին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ փաստացի Հայաստանը ոչ միայն իջեցնում էր նշաձողը, այլև այն գցում գետնին։ Այդ իրողությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանն իրեն ազատ զգաց Արցախը շրջափակելու, ապա հայաթափելու հարցում։

Ստացվում է, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում ցեղասպանական հանցագործություններ իրագործվեն։ Իսկ ինչ վերաբերում է արդեն Հայաստանի սահմաններին, ապա ԵՄ դիտորդները՝ որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, նախաձեռնեցին քաղաքացիական առաքելություն Ադրբեջանի սահմանների երկայնքով, բայց նրանք այդպես էլ որևէ փոփոխություն չմտցրեցին իրավիճակում։ Ադրբեջանը կրակում էր, երբ ցանկանում էր, պարբերաբար վիրավորներ ու զոհեր էինք ունենում։ Ու միջազգային հանրության լուռ հայացքի ներքո Փաշինյանը որոշեց նորից իջեցնել արդեն կարծես մինչև վերջ իջեցված նշաձողը, այն է՝ Տավուշի տարածքները հանձնել Ադրբեջանին։ Բայց կարծես դեռ էլի տեղ կա, և Փաշինյանը պատրաստվում է նորից իջեցնել նշաձողն ու բացեիբաց հայտարարում է դրա մասին։ Այն վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։

Փաշինյանի համոզմամբ, նոր Սահմանադրությունը միջազգային դերակատարների հետ հարաբերվելիս մեզ ավելի ճկուն կդարձնի։ Եթե խորքային մեկնաբանենք նրա այս հայտարարությունն, ապա կհասկանանք, որ նոր Սահմանադրությունը նոր նշաձողերի իջեցման պայմաններ կստեղծի, այսինքն՝ դա ոչ միայն Ադրբեջանի ու Թուքիայի նախապայմանն է, այլև հավաքական Արևմուտքի։ Մյուս նշաձողն արդեն վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղության համաձայնագրի վերջնական քայլը։ Դեռ չենք խոսում այն մասին, որ ժամանակի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է նշաձողերի իջեցման նոր պահանջներ դնել հայկական կողմի առաջ։ Այսինքն՝ Հայաստանը պետք է լինի անընդհատ զիջողի դերում, ու այդ առաքելությունը Փաշինյանը մեծ սիրով վերցրել է իր վրա՝ ժողովրդին ահաբեկելով նոր պատերազմի հեռանկարով։ Ու այս պարագայում զարմանք է հարուցում միջազգային հանրության պատկերացումը։

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակն, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտարարում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմից՝ բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել: Երբ Հայաստանը ագրեսիայի է ենթարկվել, հայկական տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից, Արցախը հայաթափված է, ի՞նչ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել։ Կամ Ադրբեջանն այսքան ժամանակ ի՞նչ է զիջել, որ հիմա էլ զիջի։ Ինչպես Արցախի հարցում նշաձողի իջեցման պարագայում միջազգային հանրությունը թույլ տվեց, որ Արցախում հանցագործություններ իրագործվեն, հիմա արդեն, խոսելով ծանր փոխզիջումների մասին, միջազգային հանրության ներկայացուցիչները փաստացի նպաստելու են միակողմանի զիջումների:

Մյուս կողմից էլ՝ նախանշվում է, որ կատարվող զիջումների ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շահառուն առաջին հերթին Արևմուտքն է, մասնավորաբար՝ ԱՄՆ-ն, քանի որ հենց արևմտյան շրջանակների կողմից է առաջ քաշվում Եվրոպան Չինաստանին կապող այն ճանապարհի կարևորությունը, որը շրջանցում է պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն ու Իրանը։ Ու այդ ճանապարհի մի ուղղությունն էլ պետք է անցնի Հայաստանով, որի նկատմամբ Թուրքիան ու Ադրբեջանը վերահսկողություն հաստատելու ախորժակ ունեն։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում