Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա միջազգային երաժշտական մեծ փառատոնը և արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարազգի նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ վարպետության դասընթացներ։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ 

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլոք։ Տպավորիչ կատարումներով հանդես եկան նաև անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Քարամյանը և այլոք։  

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզկենտրոնը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ 

«Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»,- ասաց Ավանեսյանը։

Նրա գործընկեր, փառատոնի մասնակից և համագաղափարակից Արմեն Քարամյանը նույնպես կարևորեց երաժշտական միջոցառումը: Նա ևս մեծ ճանաչում է գտել երաժշտական աշխարհում: 1985 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ տեղափոխվել է հայրենի Սյունիք և Կապանում ստեղծել երաժշտական քոլեջի դաշնամուրի ուսուցչի պաշտոնը՝ զգալիորեն նպաստելով Կապանի ակտիվ համերգային կյանքին: Գործընկերների խոսքով՝ երաժշտության հանդեպ հանձնառություններն ու անսահման կիրքը վկայում են արվեստի հանդեպ նրա նվիրվածության մասին: 

«Քանի որ Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճն ունի հրաշալի ակուստիկա, որոշեցինք այն ծառայեցնել ճիշտ նպատակին: Դա զգացինք նախանցյալ տարի, երբ Կապանում հանդիսավորությամբ նշվեց «Կարմիր Խաչի» գործունեության 30-ամյակը և այդ կապակցությամբ ելույթ ունեցանք ես և Սևակ Ավանեսյանը: Նախորդ տարվա փառատոնն ունեցավ մեծ հաջողություն: Այս տարվա փառատոնը մեկ քայլ առաջընթաց էր թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Ունենք հոյակապ հանդիսատես: Նման միջոցառումները ոգեշնչման աղբյուր են: Եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, ապա այս ամենի արդյունքները շոշափելի կլինեն մի քանի տարի անց: Արվում է հսկայական աշխատանք՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները, որպեսզի փառատոնը դառնա իրականություն: Սևակի դերն իսկապես մեծ է: Նա ուղղակի բոլորին վարակում է իր եռանդով ու նվիրվածությամբ»,- ասաց Քարամյանը:    

Հատկանշական է, որ փառատոնը հյուրընկալել էր նաև 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կարծիքով՝ նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է այն առումով, որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, դրականը քաղելու, և, որ ամենակարևորն է, կրթվելու համար:

«Փառատոնն իր կրթական բաղադրիչով եզակի առիթ է ընձեռում տեղացի երաժիշտներին ու երաժշտական դպրոցների սաներին՝ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, զարգացնելու, ինչպես նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու համար»,- ասաց Փարսյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են տեղի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերարներ, ովքեր աջակցել են փառատոնի կազմակերպական աշխատանքներին։

Հիմնական հովանավորներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ երկրորդ տարին անընդմեջ հանրությունն ականատես է լինում իսկապես մեծ մշակութային տոնի:

«Մեր կոմբինատը սիրով հովանավորում է միջոցառումը, և մեր աջակցությունն ամբողջովին տեղավորվում է կոմբինատի սոցիալական քաղաքականության համատեքստում, որովհետև մշակույթը սոցիալական կյանքի կարևորագույն բաղադրիչներից է, ինչպեսև կայուն զարգացման հիմքերից մեկը, առանց որի դժվար է պատկերացնել առողջ ապագան: Ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ փառատոնի անցկացումը դառնալու է լավ ավանդույթ, որի կազմակերպումը, անցկացումն ու փակումը միանշանակ տպավորիչ էր ու հիշարժան: Լեփ-լեցուն դահլիճն իր աջակցությամբ և էներգետիկայով ավելի է տրամադրում երաժշտներին: Դժվար էր պատկերացնել, որ փակման օրն ավելի շատ մարդ կտեսնեինք, քան բացման օրը: Դա ևս մեկ փաստ է, որ փառատոնն իսկապես կայացած երևույթ է»,- ասաց Ստեփանյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց հուլիսի 18-ին՝ աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ և ընկերներ» խմբի համերգով, որից առաջ Կապանի տարբեր երաժշտական դպրոցների շուրջ երեսուն սաներ ստացան դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Մանվել Մարգարյան