Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքով
Հասարակություն

Ucom-ի և Արևորդի կազմակերպության համագործակցությամբ արևային կայան է տեղադրվել Ծաղկավանում

Արևորդի հասարակական կազմակերպության և Ucom ընկերության համագործակցության արդյունքում 11.02 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզի տանիքի վրա։

Կայանից գոյացած էներգիան կապահովի մանկապարտեզի հոսանքի ողջ ծախսը, ինչպես նաև կթեթևացնի ջեռուցման ծախսը։ Սա հնարավորություն կտա տնտեսված միջոցները ուղղել մանկապարտեզի այլ խնդիրների լուծմանը։

Մանկապարտեզների ծախսերի կրճատումը համայնքներում առաջնային կարևորություն ունի, քանի որ հաճախ համայնքային միջոցները բավարար չեն լինում երեխաների համար լավագույն պայմաններն ապահովելու համար։ Ինչպես նշեցին համայնքի ներկայացուցիչները, ցանկացած նման ներդրում մեծապես թոթափում է այդ ֆինանսական բեռը։

«Սա առաջին արևային կայանը չէ, որ Արևորդու հետ մենք տեղադրում ենք մարզային համայնքներում, ու ամեն կայանը տեղադրելուց չափազանց ուրախանում ենք, քանի որ գիտենք, ինչ մեծ ազդեցություն ենք ունենում համայնքների կյանքի որակի վրա։ Սա լավ է և՛ շրջակա միջավայրի համար, և՛ համայնքի բյուջեի։ Խնայելով  էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները՝ նրանք կարող են այլ կարևոր խնդիրներ լուծել։ Սա Հայաստանի մարզերի բնակիչների հանդեպ հոգատարություն ցույց տալու Ucom-ի ձևն է», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 «Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի այս համագործակցությունը համատեղում է երկու հիմնարար համայնքային խնդրի լուծում. կայուն կենսակերպի ձևավորում հանուն բնության պահպանության և համայնքային զարգացում։ Այս ծրագրով մենք նաև ցույց ենք տալիս, թե ինչպես բնահեն լուծումները կարող են լինել տնտեսապես շահավետ, ինչը արժեքավոր օրինակ է համայնքի հետագա զարգացման համար», - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին այս արևային կայանը տեղադրելու համար մեր մանկապարտեզում։ Այս արևային կայանը լուրջ օգնություն էր համայնքին, որովհետև ջեռուցումը բավականին թանկ հաճույք է այսօր, և մենք արդեն մեր համայնքապետի հետ պայմանավորվել ենք, որ խնայած միջոցներով կբարեկարգենք մանկապարտեզի շուրջը։ Արևային կայաններ Ծաղկավանում մինչ այս տեղադրված չեն եղել, և հույս ունեմ, սա լավ օրինակ կլինի մեր համագյուղացիներին, որ արդեն իրենց սեփական տներում էլ ունենան այս հիանալի միջոցը», - նշել է Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի Վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանը․

«Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցությամբ արևային կայանների տեղադրման ծրագրի նոր փուլի շրջանակում սա արդեն երկրորդ տեղադրված կայանն է այս տարի։