Հռոմի պապը և ադրբեջանական խավիարը. Կեղծիքով գրված պատմություն
Հռոմի պապն ու նրա ղեկավարած հիմնարկը աշխույժ կապեր ունեն Ադրբեջանի հետ, վերջին սադրանքն էլ մտածելու լուրջ տեղիք է հայերի համար։ Վատիկանի «L'Osservatore Romano» պաշտոնական պարբերականում ժամանակի ճամփորդներ են հայտնվել, որոնք Կովկասում «Հին Աղվանք» են հայտնագործել, դեռ հաջողացրել են այն կապել Ադրբեջանի հետ, վաղ քրիստոնեական հուշարձաններն էլ վերագրել աղվանական եկեղեցուն։
Հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտել են Վատիկանի դիրքորոշումը, նշել, թե Հայաստանը 301 թ.-ին Տրդատ III թագավորի օրոք առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Առաքյալ Թադեոսը Հայաստանի առաջին քրիստոնյա քարոզիչներից մեկն է, ով նպաստեց տարածաշրջանում քրիստոնեության հաստատմանը: Լեռնային Ղարաբաղում հայկական քրիստոնեության պատմությունը խորը արմատներ ունի հայերի մշակութային և կրոնական ինքնության մեջ: Տարածաշրջանը շարունակում է լինել այս պատմության խորհրդանիշ: Այս անկայունության համատեքստում հայկական քրիստոնեական ժառանգության պահպանումը ունի կենսական նշանակություն։
Իրականությունն այն է, որ Կովկասյան Աղվանքը գոյություն է ունեցել մեր թվարկությունից առաջ 1-ին դարից մինչև մեր թվարկության 8-րդ դարը, իսկ թուրքերն այս տարածաշրջանում հայտնվել են միայն 11-րդ դարում։ Ինչ վերաբերում է աղվանական եկեղեցուն, այն գոյություն է ունեցել 150 տարի, երբ թուրքերի ու, առավել ևս Ադրբեջանի հետ այս կողմեր չէր գալիս։ Այդ եկեղեցին էլ հայկական եկեղեցու հետ կանոնիկ միասնության մեջ էր։
Իսկ այժմ հայերի քաղելիք դասերի մասին.
1. Վատիկանի պարբերականի էջերում հայտնված լկտի կեղծիքը չարժանացավ ոչ ՀՀ ԱԳՆ-ի, ոչ՝ Հայ առաքելական եկեղեցու կոշտ արձագանքին։ Վատիկանում ՀՀ դեսպանը միայն մեղմիկ քայլերով այցելել էր պարբերականի խմբագրին, քնքշորեն զրուցել նրա հետ։ Բողոքել էր միայն Արցախի թեմը, իսկ կաթողիկոսների ծպտունն էլ դուրս չեկավ։ Այդ ամենը իհարկե, յուղ է լցնում վատիկանի ու նրա ադրբեջանցի հովանավորների անպատժելիության վրա։
2. Ադրբեջանը քանիցս օգտվում է տարբեր կրոնական կառույցների կաշառվածությունից։ Նախկինում էր րաբբիների միջազգային գագաթնաժողով էր գումարել Ադրբեջանի ահսցեին քննադատություններին պատասխանելու համար։ Իսկ այսօր Հռմոի պապի ձեռքերով վերաշարադրում են Կովկասի պատմությունը։
3. Պաշտոնական Երևանին չեն հետաքրքրում ոչ պատմության, ոչ հավատքի պաշտպանության հարցերը։
Նման տեմպերով չի բացառվում, որ Ադրբեջանն իրեն հռչակի աշխարհի ամենահին քրիստոնեական պետություն։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան