Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանի կենտրոնում․ կռվի մասնակիցները դիմել են փախուստի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 8-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի 15 հասցեում գործող «Ռամադա» հյուրանոցային համալիրի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և վիճաբանության մասնակիցները եղել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով։
Ոստիկանների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծեծկռտուքը առաջացել է Երևանի բնակիչներ 42-ամյա Կարոլինա Խ․-ի, 27-ամյա Մեխակ Ս․-ի, 20-ամյա Ռաֆայել Մ․-ի, 28-ամյա Ստեփան Մ․-ի, 25-ամյա Սուրեն Մ․-ի, 46-ամյա Արման Խ․-ի, 29-ամյա Անդրանիկ Ս․-ի, 28-ամյա Էրիկ Հ․-ի, 30-ամյա Արարատ Ա․-ի, 28-ամյա Գուրգեն Ա․-ի, 26-ամյա Սերյոժա Պ․-ի միջև, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից 2 հոգին իրենց մոտ եղած, դեռևս չպարզված ատրճանակներից կրակոցներ են արձակել։
Դեպքի փաստով քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանություն, ծեծկռտուքի վայր են ժամանել նշված անձինք 3 «BMW», «Porche», «Toyota» մակնիշի ավտոմեքենաներով, իսկ միջադեպի ընթացքում կռվի մասնակիցներից մի քանիսը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել «BMW»-ներից մեկի ուղևորներին, որի ժամանակ էլ նշված «BMW»-ի ուղևորներից մեկը իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոցներ է արձակել, որից հետո ծեծկռտուքը էլ ավելի է թեժացել ու դրանից հետո «Porche» ավտոմեքենայի ուղևորն է իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակից կրակոց արձակել ու այդ ժամանակ էլ «BMW» ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները փորձել են դիմել փախուստի, սակայն ծեծկռտուքի մյուս մասնակցիները փողոցում տեղադրված երկաթյա աղբարկղերով հարվածներ են հասցրել և վնասել նշված ավտոմեքենան։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ նշված անձանց և ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են արդյոք ծեծկռտուք, կրակոցների հետևանքով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան