Հայտնի են Նոայի և Փյունիկի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում երեկ Աթենքում պարտվեց ԱԵԿ-ին նվազագույն հաշվով, բայց հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։
Նույն օրը Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթեց ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2-0 հաշվով՝ դուրս եկավ որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
«Նոայի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կլինի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ» ակումբը, որն այսօր արտագնա հաղթանակ տարավ Ջենարո Գատուզոյի «Հայդուկի» նկատմամբ՝ 1-0 հաշվով։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։
«Փյունիկի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյե» ակումբը, որը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում ընդհանուր դիմակայությունում 2-3 հաշվով զիջել է իռլանդական «Շեմրոկին»։ Վերջինս կշարունակի պայքարը ԵԼ-ի փլեյ-օֆֆում։
Նշենք, որ փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին, պատասխան խաղերը՝ 29-ին։ «Փյունիկն» ու «Նոան» առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ։
Աղբյուր ArmSport.am




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...