«Սպայկա»-ի շուրջ աղմուկի հետքերով. Միքայել Մինասյանը ընկերությունում որևէ բաժնեմաս չունի. Past.am
Past.am -ը գրում է․
Վերջին օրերին մամուլի որոշ միջոցներ տարածում են տեղեկություններ «Սպայկա» ագրոհոլդինգի մասին` մոռացության մատնելով հայտնի փաստը, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը որևէ առնչություն չունի ընկերության հետ, և ընկերության սեփականատերը վաղուց հետ է գնել իր բոլոր բաժնետոմսերը։ Հրապարակումներ անելիս հաճախ հաշվի չեն առնում, որ ապատեղեկատվություններն ու կեղծ լրատվական արտահոսքերը կարող են վնասել սեփական երկրի տնտեսությանը։
Մի պահ վերանանք անձերից և պատկերացնենք՝ ինչ կլիներ Հայաստանի տնտեսության վիճակը, եթե չլիներ «Սպայկա» ընկերությունը, որը հսկայական դեր ունի գյուղատնտեսական և այլ արտադրանքի արտահանման, ապրանքների ներմուծման, ՀՀ բնակչության առաջնային կարիքները հոգալու գործում. կարճ ասած՝ պարենային անվտանգության առաջնային օղակներից, տնտեսության շարժիչ ուժերից մեկն է։
Հենց միայն այս հանգամանքը պետք է ստիպեր ԶԼՄ-ներին առավելագույնս զգույշ լինել, պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորել հրապարակումներում, երբ խոսքը տնտեսության համար նման նշանակություն ունեցող ընկերության մասին է։ «Մի' վնասիր»֊ ասում է լրագրողական թիվ մեկ կանոնը։ Խոսքը ամենևին էլ շարքային ինչ-որ ձեռնարկության կամ, թեկուզ, առևտրային տասնյակ ու հարյուրավոր ցանցերից մեկի մասին չէ, այլ մի ընկերության, որի գործունեությունն ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա։ «Սպայկա» ագրոհոլդինգի դեպքում ցանկացած շեղում, գործարար համբավին հասցրած նույնիսկ ամենաաննշան թվացող հարվածը էական ու ծանր հետևանքներ կարող է ունենալ երկրի կենսագործունեության վրա։
Ըստ էության, միայն այն փաստը, որ վաղուց արդեն Մինասյանի հետ որևէ կապ չունեցող ընկերության մասին հրապարակումներ են արվում` ընկերությանը կապելով վերոհիշյալ անձնավորության հետ, վերագրումներ են արվում, արդեն իսկ խնդիր է ընկերության գործունեության համար։
Լրատվամիջոցներից մեկն, օրինակ, հիմք ընդունելով վերջերս հրապարակված հայտնի քրեական գործը, հարցադրում է արել՝ արդյո՞ք կալանք է դրված «Սպայկա»-ի գույքի և միջոցների վրա։ Ոչ մի խոսք այն մասին, որ ընկերության որևէ տոկոս այդ մարդուն չի պատկանում, հետևաբար` քրեական գործը չի կարող «Սպայկա»-ի հետ կապ ունենալ։
Հաշվեհամարների արգելափակումը նշանակում է հազարավոր մարդկանց աշխատավարձերի, հարկերի վճարումների, բեռնափոխադրումների, Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի առաքումների առկախում, իսկ դա հարված կլինի ոչ միայն ընկերությանը, այլև այն հազարավոր գյուղացիներին ու ֆերմերներին, որոնք «Սպայկա»-ի միջոցով են դուրս գալիս միջազգային շուկա, ապահովում են երկրի բյուջեի շոշափելի մուտքերը և ապրուստի միջոց են վաստակում։ Ուստի պետք չէ մտնել մի դաշտ, որտեղ բիզնեսը կարող է տուժել, իսկ նրա շուրջ անառողջ հետաքրքրությունն էլ հարվածել, առաջին հերթին, սեփական երկրին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան