Էկոնոմիկայի նախարարը այցելել է «Սպայկա» ընկերություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Երևանի Նորագավիթ թաղամասում գործող ջերմոցային համալիր։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ջերմոցային համալիրը հիմնադրվել է «Սպայկա» ընկերության կողմից 2018 թվականին՝ 50 հեկտար մակերեսով և 800 աշխատատեղերով։ Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջել է համալիրի տարածքով, ծանոթացել արտադրական ծավալներին, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործընթացներին, որոնք ապահովում են օպտիմալ միկրոկլիմա բույսերի մշակման համար և ուղղված են էներգիայի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Ջերմոցային համալիրի առանցքային առանձնահատկություններից է բույսերի պաշտպանության համար միայն բիոլոգիական միջոցների կիրառումը, ինչի շնորհիվ արտադրվում է էկոլոգիապես մաքուր, եվրոպական չափանիշներին համապատասխան բանջարեղեն:
Նախարարն ընդգծել է նման ներդրումների կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի առաջընթացի, պարենային անվտանգության ապահովման, արտադրանքի որակի բարձրացման, տնտեսական աճի խթանման, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման գործում։
Հաջորդ կանգառը եղել է «Սպայկա» ագրոհոլդինգի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան՝ կապույտ բորբոսով պանրի և կաթնամթերքի այլ տեսականու ավելի քան 2 000 տոննա տարեկան արտադրողականությամբ։
15 000 000 դոլար ներդրումով գործարանը ստեղծել է 120 աշխատատեղ, իսկ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: Արտադրանքը սպառվելու է ԵԱՏՄ-ում և Մերձավոր Արևելքի երկրներում, իսկ մթերվող կաթի որակը ԵՄ կարգավորումներին համապատասխանելուց հետո նաև Եվրոպայում:
Նախարարն այցելել է նաև ընկերության Երևանում գտնվող սառնարանային համալիր, որտեղ պահպանվում է ավելի քան 15 000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նոյեմբեր - մայիս ամիսներին արտահանելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան