Փաշինյանը պատրաստվում է նոր ընտրությունների. ի՞նչ դեր է վերապահված նոր Հանրային խորհրդին
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն պատրաստվում է նոր ընտրությունների, իսկ նրա գործողությունները լիովին տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։ Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել ցրել Հանրային խորհրդի հին կազմը, իսկ նոր խորհուրդն իր կազմում կստեղծի փաստահավաք հանձնաժողով։
Արդարադատության նախարարի տեղեկալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ այս նախագիծը բխում է անցումային արդարադատության և փաստահավաք գործունեության իրականացման քաղաքական խոստումից, որն իր արտացոլումն է գտել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։
«Նախագծի նպատակն է խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց»,– ասել է փոխնախարարը։
Ըստ էության, Փաշինյանը պատրաստվում է իրավաքաղաքական գնահատական տալ իրենից առաջ պաշտոնավարած նախագահներին, վարչապետներին, քաղաքական կուսակցություններին։ Հաշվի առնելով Փաշինյանի ու «նախկինների», մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերությունները, կարելի է անվրեպ եզրակացնել, թե ինչ զեկույցներ է կազմելու փաստահավաք հանձնաժողովը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ հանձնաժողովի առանցքային խնդիրը լինելու է 44-օրյա պատերազմի մեղքն էլ նախկինների վրա բարդելը, նրանց տարբեր սխալներում մեղադրելը, որոնք հանգեցրել են պարտության։
ՔՊ-ում առայժմ չգիտեն, Փաշինյանը հերթական, թե արտահերթ ընտրությունների է գնում, բայց վստահ են, որ իշխանությունն ակտիվորեն պատրաստվում է ցանկացած սցենարի, իսկ նախկիններին գնահատական տալն այդ սցենարի դրվագներից մեկն է լինելու։
Մելինե Մանուկյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան