Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին ատոմակայանի հարցով
Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցում ՀՀ գործող իշխանությունները կողմնորոշվել են։ Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իրենց քայլերի տրամաբանության մեջ որոշել են դիմել ԱՄՆ-ին՝ 123-րդ համաձայնագրին միանալու համար, ինչը թույլ կտա ստանալ ամերիկյան միջուկային քաղաքացիական տեխնոլոգիաներ։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակը։ Նրա խոսքով, ամերիկյան կառավարությունը չի բացահայտում բանակցային գործընթացի մանրամասները, բայց Պետդեպը պատշաճ ուշադրություն է դարձնում Հայաստանի դիմումին 123-րդ համաձայնագրին միանալու համար։
Ամերիկյան դաշնային օրենքի համաձայն՝ այլ երկրներին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու համար պահանաջվում է ստորագրել Ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը։ Թարմացված վերջին տվյալներով՝ Վաշինգտոնը նման համաձայնություններ ունի 48 երկրների և տարածքների հետ։ Եթե Հայաստանը միանա այդ օրենքին, այն կարող է ճանապարհ բացել Հայաստանում ամերիկյան ատոմակայան բացելու համար։
Դեռ մայիսին Երևանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։ Հուլիսի սկզբին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանն, ասել էր, որ պրոցեսն առարկայական փուլ է մտել․ Երևանը Վաշինգտոնի հետ իրավապայմանագրային դաշտի կարգավորումն է քննարկում՝ նշելով, որ այս պահին գնդակն Ամերիկայի դաշտում է։
Ռուսաստանը չափազանց խանդոտ է այս հարցում, պնդում է, որ նոր ռեակտորը կառուցի ռուսական կողմը՝ ռուսական տեխնոլոգիաներով։ Ռուսաստանն այժմ արդիականացրել է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը՝ այն երկարաձգելով մինչև 2036 թվականը։ Մինչ այդ նոր ատոմակայանը պետք է կառուցված լինի։
Ատոմային էներգետիկան ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ ունի, և նոր ատոմակայանի համար ոչ թե ՌԴ-ին, այլ ԱՄՆ-ին դիմելու փաշինյանական վարչախմբի որոշումը հերթական քայլն է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ճանապարհին։
Քնար Մելքումյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան