Ադրբեջանի հետ սահմանակից մարզերի բնակչությունը նվազում է
Ադրբեջանի հետ սահմանակից կամ 44-օրյա պատերազմից հետո սահմանակից դարձած մարզերի բնակչությունը տարեցտարի նվազում է, և սա փաշինյանական իշխանության գործունեության հետևանքն է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ 2019-ի ամռանը Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում։ Համավարակը, 44-օրյա պատերազմն ու դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանային բախումներն իրենց հետքն են թողել՝ մարզի բնակչությունը կրճատվել է 13 հազարով։ 2019-ին Սյունիքում գրեթե 140 հազար մարդ էր ապրում, հիմա բնակչությունը 120 հազարի էլ չի հասնում։ Մոտ յոթ հազարով էլ նվազել է Տավուշի մարզի բնակչությունը։
Սոցիալական խնդիրներն ու աշխատանքի բացակայությունն, իհարկե, ազդում է մարզերի բնակչության թվի վրա, սակայն պատերազմից հետո, երբ անվտանգային խնդիրները լրջորեն սրվել են, արտագաղթն ավելի վտանգավոր դրսևորումներ է սկսել ստանալ։ Մինչ վարչախումբը խոսում է 2050 թ. 5 մլն դառնալու մասին, օրումեջ հայտարարում նոր նախաձեռնությունների մասին, իրականում ամեն կերպ նպաստում է մարզերի բնակչության նվազմանը։
Ըստ փորձագետների, առաջիկայում երեք այս մարզերում բնակչության թիվն ավելի է նվազելու, հատկապես բարդ է լինելու ընդհուպ սահմանին հայտնված գյուղերի համար, որտեղ շատերն այլևս ապագա չեն տեսնում։
Էլլա Աբովյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան