Երիտասարդների մոտ թմրամիջոց և դանակներ են հայտնաբերվել․ մանրամասներ
Երևանի պարեկները օգոստոսի 28-ին, ժամը 22.18-ին, Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են այրված հետքերով ապակե տարա և բյուեղանման զանգված: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը կրիստալ տեսակի թմրանյութ է, իր օգտագորխման համար ձեռք է բերել Տելեգրամի միջոցով: Գեղակերտցի 30-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նույն օրը, կեսգիշերն անց, Երևանի պարեկները Բուժաշխատողների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու, ինչպես նաև սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել երեք երիտասարդների: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ երկուսի մոտ հայտնաբերվել են դանակներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան