Արևային էներգիայի հզորությունն արագորեն աճում է
Արևային էներգիայի հզորությունն արագորեն աճում է, ինչը խթանում է համաշխարհային անցումը դեպի վերականգնվող էներգիա: Չինաստանը զգալիորեն առաջ է մնացած բոլոր երկրներից արևային էներգետիկայի զարգացման առումով։ Այսօրվա դրությամբ երկրում տեղադրվել է 609,921 ՄՎտ արևային հզորություն: Չինաստանի արևային էներգետիկայի ոլորտի տարեկան աճի միջին տեմպը կազմում է 42 տոկոս:
Այլ երկրներում աճի նույնիսկ ավելի բարձր տեմպեր են նկատվում: Բրազիլիան, Վիետնամը և Լեհաստանը վերջին 10 տարիների ընթացքում ցույց են տալիս աճի արտասովոր տեմպեր, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է 120 % տարեկան աճի միջին տեմպը: Ներկայումս արևային էներգիան Բրազիլիայում էլեկտրաէներգիայի երկրորդ ամենամեծ աղբյուրն է:
Ընդհանուր առմամբ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն առաջատար է արևային էներգիայի անցման հարցում, ընդ որում՝ այս տարածաշրջանում վեց երկիր՝ Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Վիետնամը, լավագույն 15-յակում են:
Ասիական երկրները համաձայնեցված ջանքեր են գործադրում վերականգնվող էներգիայի անցնելու համար՝ հաշվի առնելով էներգիայի մեծ պահանջարկը և ածուխից խիստ կախվածությունը: Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Վիետնամը և Սինգապուրը պարտավորվել են պահպանել ածխածնի չեզոքությունը։
Վերականգնվող էներգիայի ներդրումներն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչև 2030 թվականը կկրկնապատկվեն՝ կազմելով 1․3 տրիլիոն դոլար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նունե Մամյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան