Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ

Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով:
 
Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Փաշինյանն այդ հռչակագիրը օգտագործեց Պրահայի 2022թ. հոկտեմբերի 6-ի հայտարարությունից սկսած՝ Արցախի նկատմամբ Հայաստանի սահմանադրական բոլոր հանձնառություններից ձերբազատվելու համար: Այժմ, երբ Արցախը հայաթափված է, Ադրբեջանն արդեն իրեն թույլ է տալիս հրաժարվել Ալմա-Աթայի հռչակագրից՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»: Նման կարգավորումը չափազանց վտանգավոր է, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափելու Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց: Դա առավել քան հավանական է, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի պարունակում որևէ դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանի ճանաչման վերաբերյալ:
 
Եթե Հայաստանի կառավարիչները ցանկանում էին որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունել սահմանը ԽՍՀՄ փլուզման պահին, ապա միակ պատշաճ լուծումը Կանոնակարգում կլիներ հղումը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև 1988թ. հունվարի 12-ին կնքված «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» արձանագրությանը: Այդ արձանագրությունը պարտադրում է, հողօգտագործողների միջև հողային վեճերը քննարկելիս, որպես իրավաբանական միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված թվով 182 սխեմաները և արձանագրությունները, որոնք կազմվել էին սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ: Հայաստանի համար ընդունելի այդ արձանագրության վրա հենվելու փոխարեն, որով 1988թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ է բերել շուրջ 12 360 հա տարածք, Հայաստանի կառավարիչները, ստանձնելով Ադրբեջանի փաստաբանի դերը, մտացածին փաստարկներ են հորինում 1988թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988թ.-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաև սահմանագծման ամբողջ գործընթացը, իսկ այդ գործընթացի համար միակ իրավասու մարմինները, ըստ ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ 1978թ. Սահմանադրությունների, բացառապես երկու հանրապետությունների կառավարություններն էին:
 
Կանոնակարգի 5-րդ հոդվածը ելնում է հատվածական սահմանազատման գաղափարից, որը լրացուցիչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար: Սահմանազատման աշխատանքներն իրականացվում են ոչ թե սահմանագծի բոլոր առանձին հատվածների համար նախօրոք որոշված և համաձայնեցված հերթականությամբ, այլ «առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով»: Դա ակնհայտորեն հնարավորություն է տալու Ադրբեջանին սահմանազատման աշխատանքներն իրականացնել առաջին հերթին սահմանագծի այն հատվածներում, որոնք կարևոր են իր համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված անկլավների և էքսկլավների հետ կապված հարցին: Արդյունքում՝ Ադրբեջանը կարող է խուսափել այն հատվածներում սահմանազատման աշխատանքներից, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ, ըստ Կանոնակարգի, յուրաքանչյուր հատվածի համար կազմված սահմանագծի անցման նկարագրությունը «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»: Այս դրույթը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ իր համար կարևոր սահմանագծի հատվածներում իր նպատակներին հասնելուց հետո կա’մ ձգձգել ամբողջ սահմանի սահմանազատման գործընթացը, կա’մ ընդհանրապես այն ավարտին չհասցնել:
ՀՀԿ Գործադիր մարմինը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են մեր երկրի անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը։
Մեկ անգամ ևս վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման գործընթացների կարևորությունը՝ պնդում ենք, որ վերջիններս պիտի իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով։
 
Սահմանադրական դատարանը պարտավոր է լուրջ ուշադրություն դարձնել այս և այլ կարևոր հանգամանքներին։