Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր
Fastex-ը ստանձնել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորի դերը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ձեռք բերված նոր համագործակցության շրջանակում առաջիկա երեք ֆուտբոլային մրցաշրջանների ընթացքում Հայաստանի առաջնությունը կրելու է «Fastex Պրեմիեր լիգա» անվանումը: «Fastex Պրեմիեր լիգայի» 2024/25 մրցաշրջանին մասնակցում է 11 ակումբ, որոնք վիճարկում են Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ նախկինում ևս Fastex-ը հանդիսացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավորը՝ մշտապես աջակցելով հայկական ակումբային ֆուտբոլին։
Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը նշել է․ « ՀՖՖ-ի հետ մեր համագործակցությունը շարունակական է։Մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն զարգացմանը՝ ակումբներին ընձեռելով նոր հնարավորություններ»։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Ուրախ ենք, որ կրկին համագործակցելու ենք Fastex-ի հետ: Վստահ ենք, որ միասին կարող ենք նպաստել Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջընթացին»:
Fastex-ի աջակցությունը հայկական ֆուտբոլին և սպորտային աշխարհի կարևոր իրադարձություններին կլինեն շարունակական։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան