Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան
Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա Սողոմոնյան
Քաղաքականություն

«Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է Հայաստանի իշխանությունների շտապողականությունն օր առաջ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն իշխանությունների այս գործելաոճը հետևյալի հետ է կապում. «Ադրբեջանն առաջ է քաշում Սահմանադրության փոփոխության հարցը՝ եթե չլինի Սահմանադրության փոփոխություն, պայմանագիրը չենք ստորագրի: Հայաստանն, ըստ երևույթին, հույս ունի, որ այժմ կարող է փորձել փոխել Ադրբեջանի այդ մոտեցումը՝ կապված նոյեմբերին կայանալիք COP29 միջոցառման հետ: Քանի դեռ այդ միջոցառումը չի եղել, փորձել արևմտյան գործընկերների հետ միասին համոզել Ադրբեջանին մի բան ստորագրել, որովհետև հետո ավելի դժվար կլինի: Կարծում եմ՝ այսօրվա շտապողականությունը դրանով է պայմանավորված: Հայկական կողմը կարծում է, որ ինչ-որ բան ստորագրելն ավելի դժվար կլինի այդ միջոցառումից հետո, դժվար կլինի նաև, քանի որ կարող է սկսվել Արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարությունը, Բաքուն ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը: Այդ պատճառով հիմա փորձում են ինչոր բան պոկել, որովհետև սրան գումարած՝ հետո կարող է բացվել միջանցքի հարցը: Մինչև նոյեմբեր ավելի շատ հավանականություն կա փաստաթուղթ ստորագրելու, քան դրանից հետո՝ կապված COP29 միջոցառման հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Արդյունքում կողմերը, այս դեպքում՝ Հայաստանի իշխանությունները, միջազգային խաղացողները ցանկանում են ձեռքներին փաստաթուղթ ունենալ: «Այո, ուզում են՝ լինի ինչ-որ փաստաթուղթ, որը Հայաստանի իշխանությունները կկարողանան ներկայացնել ժողովրդին՝ որպես արդյունք: Արևմտյան գործընկերներն այդ նույն փաստաթուղթը ևս կկարողանան ներկայացնել, որովհետև իրենք էլ հասկանում են, որ իրենց միջնորդությունը ոչ մի լավ բան չի բերել Հայաստանին, բացի կորուստներից: Իրենք էլ են ցանկանում ձեռքներին մի խաղաթուղթ ունենալ, որ ասեն՝ տեսեք, Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես ինչ-որ բանի հանգել են, դրա համար պատժամիջոցներ չենք մտցնում, հակառակը՝ երկու կողմին էլ դրդում ենք շարունակել այդ ճանապարհը, որովհետև կա արդյունք: Եթե արդյունք չլինի, իրենց համար դա սարսափելի չէ, բայց ցանկանում են ինչոր բան ցույց տալ աշխարհին և Հայաստանի ժողովրդին: Ցանկանում են ինչ-որ բան անել, քանի որ մինչ այդ խոստումներ էին տալիս, Փաշինյանն այդ խոստումները վերարտադրում, Հայաստանում էր ասում՝ հարցերը կարող են կարգավորվել և այլն, բայց այդ բոլոր խոսակցությունները վերջացան Արցախի էթնիկ զտումով: Հիմա ուզում են «Խաղաղության պայմանագիրը» կյանքի կոչել: Բնականաբար, ամեն մի երկիր ցանկանում է իր դիրքերն ամրացնել:

Դիրքերն ամրացնելու մեխանիզմներից մեկն էլ իր դերակատարությունն ինչ-որ հարցերում ցույց տալն է: Սա իրենց համար առաջնահերթ չէ, ուղղակի քաղաքականության մի ուղղությունն է, որով ձեռքի հետ զբաղվում են»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ այժմ ողջ ուշադրությունը սևեռված է «Զանգեզուրի միջանցքի» խնդրի վրա: «Հիմնական տեղաշարժն այդտեղ է, բոլորն ուզում են ինչ-որ բան ստանալ: Այդտեղ ավելի շատ է երևում Արևմուտքի, Ռուսաստանի, Իրանի և, առհասարակ, բոլոր խաղացողների հակադրությունը: Հայաստանի իշխանությունները փորձում են դրանից ինչ-որ բան ստանալ՝ ավելի բարձր գին պահանջել իրենց հետագա զիջման համար: Փորձում են դրա վրա խաղալ: Տեսնում ենք, թե վերջին մի քանի օրերին ինչ աժիոտաժ է այդ հարցում: Ավելի կոնկրետ օրինակներ բերենք:

Ռուսաստանի փոխվարչապետն է գալիս Փաշինյանի հետ բանակցելու, բավականին երկար՝ նաև Մհեր Գրիգորյանի հետ, դրանից առաջ ԱՄՆ պետքարտուղարը զանգում է Փաշինյանին՝ երևի էլի ճշտումներ անելու: Ռուսաստանի փոխվարչապետի այցից անմիջապես հետո գալիս է Ֆրանսիայի արտգործնախարարը, որն արդեն հրաժարական է տվել. 99 տոկոսով՝ այդ հարցերի մասին խոսելու: Բացահայտ հայտարարում է, որ, չնայած Ռուսաստանի սպառնալիքներին, թշնամությանը, Փարիզը մնում է Երևանի հետ: Եթե նման հայտարարություններ են արվում, նշանակում է, որ այդ մասին խոսվել է Երևանում: Օրինակ՝ իրեն ասել են, որ տեսեք, մեզ ճնշում են, թշնամություն են անում, նա էլ քայլ է անում՝ ի պաշտպանություն: Հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է մեկնում Իրան ու ասում, որ հարցեր չկան Ադրբեջանի կոմունիկացիաների հետ կապված:

Նիկոլ Փաշինյանն է մեկնում Վրաստան՝ այնտեղ ինչ-որ բան ներկայացնելու, գուցե աջակցություն ստանալու ինչ-որ հարցերում: Թնջուկն այստեղ է, կարծում եմ՝ շուտով ինչ-որ նորություններ կիմանանք: Փաշինյանի դիրքորոշման փոփոխությունները՝ ԲՐԻԿՍ-ին մասնակցելը, ԵԽ նախարարների հայտարարությանը չմիանալը, գուցե դրանով է պայմանավորված: Հոկտեմբերի առաջին օրերին նա մեկնելու է Մոսկվա, որտեղ ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովն է և Ռուսաստանի նախագահի տարեդարձը: Ինձ թվում է, որ դրանից հետո ինչ-որ հստակ նորություններ կիմանանք, առաջին հերթին դա կապված է կոմունիկացիաների հարցի հետ, թե, ի վերջո, այդ հարցն ինչ լուծում է ստանալու»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը: Զուգահեռ նաև Սրբազան պայքարը կարծես գործողությունների նոր փուլ է մտնում: Բագրատ Սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական նախկին և ներկա գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:

«Այո, շարժ կա, բայց այն պայմանավորված է նրանով, թե ինչ մարտահրավերներ են Հայաստանի առջև կանգնած: Այսօրվա դրությամբ, երբ վիճակը մի քիչ խաղաղ է, ընդդիմությունն էլ մարդկանց փողոց դուրս չի բերի, բայց բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են լուծումներ: Դա կապված է միջանցքի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության, «Խաղաղության պայմանագրի» հետ: Եթե այս հարցերից մեկում լինեն զարգացումներ, որոնք ձեռնտու չեն Հայաստանին, իսկ, ամենայն հավանականությամբ, նման բան կլինի, ներքաղաքական պայքարը նորից կսրվի: Իսկ մինչև այդ կատարվում են ուժերի վերադասավորումներ, մոբիլիզացիա: Ընդդիմադիր քաղաքական գործիչները ևս հետևում են, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում, որովհետև ոչ ոք չի ուզում վնաս տալ:

Վատն այն է, որ հայտնվել ենք մի վիճակում, երբ սպասում ենք, թե ինչ կլինի, բայց մյուս կողմից՝ ուրիշ անելիք էլ առանձնապես չկա: Պետք է սպասել, թե աշխարհի ուժեղներն ինչ են որոշում, որ, ըստ այդմ, բոլորը կողմնորոշվեն, թե ինչ են անելու: Կարծում եմ՝ Փաշինյանն էլ չի բացառում ոչ մի տարբերակ, նույնիսկ արտահերթ ընտրությունների անցկացումը՝ կապված զարգացումների հետ: Եթե շատ բացասական զարգացումներ լինեն, դա կլինի նրա միակ հնարավորությունը մարդկանց շեղելու: Բաքվում սպասվող դատավարությունը ևս կարող է լինել ինչ-որ խայծ, որ կրակ բորբոքվի: Նոր թեզ է մտցվում, որն, ինձ թվում է, իշխանական վերնախավից է գալիս: Փորձում են ամեն կերպ վարկաբեկել Արցախի ղեկավարներին: Կարծես հիմա ուրիշ թեմա չկա, մնում է խոսել այն մասին, թե որքանով էին «կոռումպացված» Արցախի նախկին իշխանությունները, որոնք հիմա Ադրբեջանի բանտում են: Էլ ուրիշ հարց չի մնացել, դա են քննարկում: Ով ում ինչ վաճառեց, որքանով գնեց և այլն: Ինչի՞ համար է դա արվում: Ըստ իս, նրա համար, որ այդ դատավարությանը մեծ արձագանք չլինի, մի բան էլ ասեն՝ «դե, հասնում էր»»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ հասարակության լայն շերտերի մոտ գրեթե յուրաքանչյուր ոլորտի հետ կապված դժգոհություն կա: Կարո՞ղ է սա ևս հասարակական բողոքի ուժգնացման պատճառ դառնալ: «Հայաստանի կորուստներն ակնհայտ են, մեծ թվով մարդիկ մտածում են, որ դրա մեղավորը ներկայիս իշխանությունն է՝ հանձին Նիկոլ Փաշինյանի: Այս կարծիքը ոչ մի տեղ չի կորել, չի անհետացել: Այլ հարց է, թե ինչպե՞ս է դժգոհությունը մոբիլիզացվելու, արդյունք կտա՞, թե՞ ոչ, որովհետև այս իշխանությունը երբեք ոչ մի սխալ չի գիտակցի և երբեք հրաժարական չի տա, քանի որ հասկանում է հետևանքները: Սա կարող է մի օր նոր «պայթյունի» սկիզբ հանդիսանալ: Ցավալին այն է, որ դրա ճրագը կարող է լինել արտաքին ինչ-որ նոր մարտահրավեր Հայաստանի գլխին»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում