Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Վերջին մի քանի ամիսներին զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան անշեղորեն նվազում է։ Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել 300,9 հազար զբոսաշրջիկ, ինչը գրեթե 28 հազարով պակաս է նախորդ տարվա օգոստոսի համեմատ։ Անկման տեմպերը սկսվել են այս տարվա հունվարին և անշեղորեն շարունակվում են, ամեն ամիս տարբերությունն ավելի մեծ է լինում։ 2024 թ․ հունվար-օգոստոս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.2 %), Վրաստանից (11.9 %) և Իրանից (7.5 %):
Զբոսաշրջության նվազման միտումը սկսվել է Հայաստանում ռուսական «Միր» քարտերի սահմանափակումներից հետո, երբ գրեթե բոլոր բանկերը՝ բացառությամբ ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկի հայտարարեցին, որ արևմտյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար կասեցնում են «Միր» քարտերի սպասարկումը։
Ավանդաբար Հայաստան ամենաշատն այցելում են ԱՊՀ երկրներից և առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Սովորաբար այդ այցելությունները ողջ թվի կեսից ավելին են լինում, և այժմ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար բարդություններ են առաջացել «Միր» քարտերի սպասարկման կասեցման հետևանքով։ Բնական է, որ ռուս զբոսաշրջիկները նախընտրելու են այլ, ավելի հարմար երկրներ, որտեղ քարտերը սպասարկվում են։
Զբոսաշրջության նվազումը շղթայական կերպով ազդում է նաև մյուս ոլորտների՝ այդ թվում հյուրանոցների, ռեստորանների աշխատանքի վրա, իսկ դա Հայաստանի տնտեսության բավականին լուրջ մի հոդված է, որը ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքով և կայուն եկամտով է ապահովում, այլև զգալի հարկեր են վճարվում։
Ըստ էության, արևմտյան այդ պատժամիջոցները վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանը։
Կարինե Գասպարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան