Ի՞նչ է ակնարկում Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Թուրքական «Sabah» թերթի տեղեկություններով, Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշ համարվող «Թուրքական տանը», որը գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց:
Մինչ այդ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ, կրկին թիրախավորել հայկական լոբբիին։
«Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ստացել։
«Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիության հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Թուրքիան կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհն իմ թվարկած սկզբունքների կարիքն ունի»,-ասել է Էրդողանը։
Այցով Նյու Յորքում է նաև Նիկոլ Փաշինյանը, ելույթ է ունենալու Գլխավոր ասամբլեայի նիստում, նաև հանդիպումներ է ունենալու։ Էրդողնաի հետ հանդիպումը կարող էր կայանալ ՄԱԿ-ի շենքում, բայց «Թուրքական տուն» այցելելու հրավերն ընդունելը նշանակում է անցնել Թուրքիայի նախագահի թրի տակով։ Փաշինյանն, իհարկե, վաղուց է անցել այդ թրի տակով, բայց այժմ էլ ցանկանում է Հայաստանի Հանրապետությունը դարձնել միջազգային հարաբերությունների մանրադրամ։
Ալինա Հովհաննիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան