Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
Հասարակություն

Ucom ընկերությունը հրապարակել է 2023 թ-ի ֆինանսական արդյունքների աուդիտորական հաշվետվությունը

Ucom ընկերությունը հրապարակել է արտաքին աուդիտի արդյունքում հաստատված 2023 թ-ն ամփոփող ֆինանսական արդյունքները։ 

2023 թ-ի արդյունքով ընկերության հասույթը կազմել է ավելի քան 38 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 5,7% աճ: Ընդ որում, աճը գրանցվել է ինչպես ֆիքսված ինտերնետի (+12,3% աճ՝ 2022-ի նկատմամբ), այնպես էլ շարժական կապի ծառայությունների գծով (+13,5% աճ՝ 2022-ի նկատմամբ)։ Եկամուտների աճը պայմանավորված է բաժանորդային բազայի աճով թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի սեգմենտներում, ինչին նպաստել է ֆիքսված ցանցի ընդլայնումը դեպի մարզեր, շարժական ու ֆիքսված ցանցի շարունակական արդիականացումը, ինչպես նաև կոնվերգենտ ծառայությունների մշտական բարելավումը։ 

Ընկերության գործառնական գործունեության արդյունքը զգալիորեն բարելավվել է՝ հասնելով 11,9 մլրդ դրամի՝ 2022-ի 1,3 մլրդ դրամից, իսկ զուտ շահույթը կազմել է 5,6 մլրդ դրամ` 2022-ի 4,3 մլրդ-ի փոխարեն, ինչը վկայում է նաև եկամուտների աճին զուգահեռ ծախսերի կառավարման արդյունավետության աճի մասին։  

Ընկերության ընդհանուր ակտիվները աճել են 30,5%-ով՝ հասնելով 113,1 մլրդ ՀՀ դրամի՝ 2022 թվականի 86,6 մլրդ դրամից։ Ակտիվների աճը փաստում է այդ թվում Ucom-ի ռազմավարական ներդրումների աճի մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավմանն ու ցանցի շարունակական ընդլայնմանը։

Սեփական կապիտալը կազմել է շուրջ 16 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 10,5 մլրդ-ի համեմատ։ 

«Անցած տարի մենք սկսել ենք մեծ ներդրումներ անել ցանցի որակի բարելավման և ընդլայնման մեջ` առաջ շարժվելով դեպի թվային տրանսֆորմացիա, և հիմա տեսնում ենք այդ որոշման դրական արդյունքները։ Իհարկե, մեր հիմնական նպատակը, որպես հաճախորդամետ ընկերություն, բաժանորդների կարիքները բավարարելն է, նրանց լավագույն ծառայություններն ու թվային փորձառություն մատուցելն է։ Բայց մենք նաև շատ ենք կարևորում ընկերության արդյունավետ կառավարումն ու  լավագույն ստանդարտներին համապատասխանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը շարունակում է հետևել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով իր ֆինանսական տվյալների թափանցիկությունն ու հուսալիությունը։ Նշենք, որ ընկերության բոլոր հաշվետվությունները, ներառյալ աուդիտորականները, կարելի է գտնել ընկերության պաշտոնական կայքում՝ հաշվետվություններ բաժնում։